Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ «Մարտի 1-ի» դեպքերի մասին

Հոկտեմբեր 22,2013 20:56

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում այսօր ՄԻՊ գրասենյակում հանդիպեց լրագրողներին: Նա հենց ասուլիսի սկզբում ասաց, որ Հայաստան է եկել՝ ծանոթանալու մարդու իրավունքների խնդիրներին: Հաջորդ տարի նորից էլ է Հայաստան գալու՝ լիարժեք այցելության շրջանակներում, իսկ մինչեւ հաջորդ գալը,  Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ոչ մի գնահատական չի տալու:

Հանձնակատարի նախաբանից հետո լրագրողներից մեկը հիշեցրեց նախորդ հանձնակատարի գնահատականները, թե «Մարտի 1-ի» դեպքերի չբացահայտումը լուրջ բացթողում է, ինչը վկայում է անպատժելիության մթնոլորտի մասին, հետո հետաքրքրվեց, թե հանձնակատարը համաձա՞յն է այդ գնահատականների հետ:

IMG_1378

Ի պատասխան պարոն Մուիժնիկսն ասաց. «Քաջատեղյակ  եմ՝  նախորդ հանձնակատարի աշխատանքներին եւ որոշակի հետեւողականություն կա մեր գործունեության մեջ: Շարունակում եմ այն, ինչ նա սկսել եւ իրականացրել է: Ես համաձայն եմ, որ անպատժելիությունը լուրջ խնդիր է, եթե կան մեղավորներ, ապա պարտադիր  է, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Որքանով հասկանում եմ, այստեղ դեռ վերջնական խնդիրը չի լուծվել, քննությունը շարունակվում է: Հետամուտ կլինեմ այս հարցերին, երբ վերադառնամ Հայաստան լիարժեք այցելություն իրականացնելու համար»:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ լրացրեց. «Մարտի մեկի դեպքերի բացահայտումը ոչ միայն Արմեն Հարությունյանի եւ նախորդ հանձնակատարի օրակարգում էր, այլեւ այն մնում է մեր օրակարգում. «Շարունակելու ենք հետամուտ լինել, թե ինչ արդյունքներ են գրանցվում, եթե արդյունքները չեն բավարարում մեր հասարակությանը, ապա ինչ հիմնավորումներ են տրվելու պետական մարմինների կողմից, որոնք պատասխանատու էին այդ քննության համար, որ հասկանալի լինի, թե որտեղ է եղել թերացումը կամ ինչն է եղել դեպքերի բացահայտման ձգձգման պատճառը: Քանի որ քննության ընթացքում ես սահմանափակված եմ օրենքի, իսկ իմ գործընկերը սահմանափակված է իր այցի, մանդատի շրջանակներում, այս խնդիրներին կանդրադառնանք ապագայում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031