Հոկտեմբերի 20-ին կանադական Լավալ (Մոնրեալ) քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
«Հույս» (l’Espoir) կոչվող հուշարձանը հեղինակել է կանադահայ ճանաչված քանդակագործ Արտո Չակմակչյանը: Հուշարձանի բացման արարողությանը ներկա գտնվեցին եւ ելույթներով հանդես եկան բարձրաստիճան հյուրեր Լավալի քաղաքային, Քվեբեքի նահանգային եւ Կանադայի դաշնային պետական մարմիններից:
Հուշարձանի բացման կապակցությամբ իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը` որպես մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխման կարեւորագույն քայլ:
Դեսպան Եգանյանը ողջունեց Լավալի քաղաքական իշխանությունների՝ հուշակոթող հիմնադրելու կամքը, ինչպես նաեւ կարեւորեց հայկական համայնքի կատարած հսկայական աշխատանքը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ