Սիրուշոն և հույն երգիչ Սակիս Ռուվասը, որը 2004 և 2009թթ. Եվրատեսիլում ներկայացրել է Հունաստանը և գրավել 3-րդ և 7-րդ տեղերը համապատասխանաբար, միասին նոր երգ են ձայնագրում: Հայտնում է Եվրատեսիլի լրատվական կայքը:
Սիրուշոյի Յութուբի էջում (sirushoofficialvideo) նրանք հրապարակել են «Տեսնել» կոչվող երգի առաջխաղացմանը նպաստելու համար տեսանյութ:
«Մեր ազգերը շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ շատ հուզական են: Մենք կարող ենք շատ արագ տխրել և ջղայնանալ, սակայն գիտենք, թե ինչպես է պետք քեֆ անել: Հայերն ու հույները աշխարհի ամենահին ազգերից են: Մեր երկրների բարեկամական հարաբերությունները վաղեմի պատմություն ունի, և այն երգով կնքելը ճիշտ համարեցինք», – esctoday.com-ին ասել է Սիրուշոն:
«Ես այս համագործակցության համար շատ ուրախ եմ ու ոգևորված: Սիրուշոն բեմական դրական էներգիայով հիանալի երգչուհի է, և մենք կատարելապես համապատասխանեցինք իրար», – ասել է Ռուվասը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ