Դիլիջանի բնակիչներից տեղեկացանք, որ հոկտեմբերի 22-ին, օրվա երկրորդ կեսին պետավտոտեսչություն շուրջ 15 ավտոմեքենա կայանել է Դիլիջանի ավտոմոբիլային թունելից մինչեւ քաղաքի կենտրոնի խաչմերուկ հատվածում: Բնակիչները չգիտեին այդ մեքենաների կուտակման պատճառը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ արտառոց ոչինչ չկա, ոստիկանությունը կատարում է իր ծառայողական պարտականությունները: Դիլիջանի մեր աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի 22-ին Դիլիջան է ժամանել նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի բնակելի շենքի եւ առանձնատների բացմանը, նաեւ ծանոթացել Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության ընթացքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ