Լրահոս
Օրվա լրահոսը

Washington Post. «Հայ որբերի» գորգը թաքցված է Սպիտակ Տանը, ինչպես Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբեր 22,2013 19:51

Հայ որբերը գորգը կարել են 1920-ականներին: 1925թ. այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ Տանը: Լուսանկարում ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է գորգի վրա, որը պարզապես երեխայի գործ չէ, այլ բարդ, մանրակրկիտ աշխատանք: Գրում է «Վաշինգտոն թայմս» թերթը:

Եթե կարողանաք կարդալ գորգի ծածկագրերը, կտեսնեք, որ այն պատկերում է Եդեմի պարտեզը, որը 1915թ. սարսափելի իրադարձություններից հետո, որքան հնարավոր է, հեռու է տեղափոխվել կարպետի ծագման վայրից:

Հույս կար, որ գորգը, որը մոտ 20 տարի է պահեստում է դրված, թույլ կտան տանել դեկտեմբերի 6-ին Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին ցուցադրելու: Սակայն սեպտեմբերի 12-ին ծրագիր չեղյալ է համարվել՝ գորգը տրամադրելու Սպիտակ Տան մերժման պատճառով:

Ասիական մշակույթային պատմության ծրագրի տնօրեն Փոլ Մայքլ Թեյլորը, որն օգնում էր ծրագրի կազմակերպչական հարցերով,  Ամերիկահայ երկու կազմակերպություններին ուղղված նամակում հայտնել է, որ Սպիտակ Տունը մերժման ոչ մի բացատրություն չի տվել, և նշել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջամտությունը ոչ մի արդյունքի չի բերել:

Թեպետ դեսպանն ու Սպիտակ Տան համադրող Վիլյամ Ալմանը քննարկել են հարցը հունվարին, բայց արդեն պարզ էր, որ գորգը դուրս չի գա խորը թաքստոցից:

«Այս շաբաթ ես կրկին խոսել եմ Սպիտակ տան համադրողի հետ՝ հարցնելով, թե կա արդյո՞ք որևէ հնարավորություն գորգը տրամադրելու համար, նա ասաց՝ ոչ», – գրել է Թեյլորը նամակում:

Անցած շաբաթ Սպիտակ տունը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. ««Ղազիր» գորգը հիշեցնում է հայ ժողովրդի և ԱՄՆ-ի միջև սերտ հարաբերությունների մասին: Ցավում ենք, որ այս պահին չենք կարող այն տրամադրել»:

Հայ մշակույթային հիմնադրամի տնօրեն Արա Ղազարյանը և Հայկական գորգագործության Անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը ենթադրում են, որ միջոցառումը, որը փորձում էին կազմակերպել, չի ստացվել սովորական քաղաքական պատճառով. Թուրքիայից բացասական արձագանք ստանալու վախից:

«Թուրքիան շատ հզոր երկիր է», – ասում է Տեր-Պետրոսյանը, ում կազմակերպությունը պատրաստվում էր ֆինանսավորել միջոցառումը:

Եվ սա հայ համայնքի աչքում Օբամայի վարչակազմի մարող հեղինակության նշանն է, և շատերն են սա անվանում ևս մեկ ապտակ՝ հայերին, որոնք ձգտում են լույս սփռել 20-րդ դարի պատմության ամենամութ էջերից մեկի վրա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031