Լրահոս
Օրվա լրահոսը

Միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցին դատապարտվեց ազատազրկման․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2013 19:44

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր  Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր միլիոնների յուրացման մեջ մեղադրվող վանաձորցի Արտակ Գինոսյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ` նրան դատապարտելով 5 տարվա ազատազրկման:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտակ Գինոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2008թ.-ից մինչեւ 2009թ. սեպտեմբերի 17-ը աշխատելով «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում՝ ընկերության տնօրենի բանավոր կարգադրությամբ նույն ընկերության բաժանորդների սպասարկման բաժնի պետ Հ. Շաքարյանի եւ վերջինիս ղեկավարած բաժնի աշխատակցուհի Գ. Հովհաննիսյանի միջոցով կազմակերպել է ջրաչափական սարքավորումների վաճառքի գործընթացը, հավաքագրել է վաճառքից ստացված կանխիկ գումարները, սակայն հավաքագրած գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափի՝ 8.578.702 դրամ գումարը բանկային հաշվեհամարին չի մուտքագրել եւ այդ կերպ յուրացրել է։

Արտակ Գինոսյանի փաստաբան Արտակ Ոսկանյանը համաձայն չէ կայացված դատավճռի հետ, որոշել են բողոքարկել վերադաս ատյան:

«Այս ամիսների ընթացքում պաշտպանական կողմը մի շարք ապացույցներ է ներկայացրել` միջնորդելով վերսկսել դատարավարությունը՝ դրանք ուսումնասիրելու համար, սակայն դատավորը բազմիցս ներկայացրած միջնորդությունները մերժել է եւ այդ կերպ ցույց տվել, որ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Ոսկանյանը:

Նա նկատեց, որ պաշտպանական կողմը երկու անգամ ինքնաբացարկ է ներկայացրել դատավորին, սակայն, ապարդյուն:

«Պատահական չէր, որ մենք երկու անգամ ինքնաբացարկ ենք ներկայացրել եւ, կոնկրետ ես, մի քանի նիստ առաջ հայտարարեցի, որ դատարանը իր դատավճիռը արդեն կայացրել է: Այն, ինչ ես ասացի, այսօր իրականացավ, որովհետեւ դատավարությունը խիստ կանխատեսելի էր, հավասարություն, մրցակցություն չէր պահպանվում: Մենք պարտադիր կդիմենք վերաքննիչ դատարան, եւ բողոքի հիմնական  մասը կլինի պաշտպանության իրավունքների խախտումը: Եթե դատավորը ընդհանարապես չէր ցանկանում ուսումնասիրել, վերսկսել դատավարությունը, ակնհայտ էր, որ պետք է կայացվի մեղադրական դատավճիռ»,- նշեց Արտակ Ոսկանյանը:

Մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի առեւտրային կազմակերպության առեւտրային տնօրեն Մարգար Գեւորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ «Վանաձոր փոստային մասնաճյուղի» հաշվապահ Ռուզաննա Հակոբյանը, ինչպես նաեւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արարատ Գինոսյանը:

Դատավորը վերջիններիս նկատմամբ եւս կայացրեց մեղադրական դատավճիռ:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031