Հոկտեմբերի 22-ին,ժամը 13.30-ի սահմաններում Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում, հանրապետական նշանակության ճանապարհի ոլորանում ադրբեջանական զինուժը գնդակոծել է զինվորական « ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի մեջ գտնված ժամկետային զինծառայողներից մեկը, Վանաձոր քաղաքի բնակիչ, միակողմանի ծնողազուրկ, տեղում զոհվել է: Ժամկետային 2 այլ զինծառայողներ վիրավոր են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տեսնես մինչեւ ե՞րբ պիտի սա շարունակվի