Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի սպանության գործով տուժողի իրավահաջորդը երկրորդ ներկայացուցիչ է ներգրավում

Հոկտեմբեր 22,2013 18:23

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը

Այսօր փաստաբանի` դատախազին ուղղված բացարկը մերժելուց հետո դատավոր Նարինե Հովակիմյանը անդրադարձավ  տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի` դատական նիստը հետաձգելու խնդրանքին:

noname (1)

Տուժողի իրավահաջորդ Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը այսօր էլ  չէր ներկայացել դատական նիստին:

Սաթենիկ Սարգսյանը դատարանից խնդրեց իրեն ողջամիտ ժամանակ տրամադրել երկրորդ ներկայացուցիչ ներգրավելու համար: Նա նաեւ ցանկություն հայտնեց գործի քննությունը չշարունակել իր ներկայացուցչի բացակայությամբ:

«Քանի որ Արթուր Սաքունցը բազմազբաղ է եւ երբեմն բացակայում է հանրապետությունից, դա էլ անհրաժեշտություն է առաջացնում նիստերը հետաձգելու, իսկ ես մենակ չեմ կարող ներկայացնել իմ շահերը, ուստի խնդրում եմ ողջամիտ ժամանակ տրամադրել երկրորդ  ներկայացուցիչ ներգրավելու գործում»,-ասաց Սաթենիկ Սարգսյանը:

Դատավոր Նարինե Հովակիմյանը ընդունեց նրա խնդրանքը:

«Քանի որ տուժողի իրավահաջորդը ցանկություն հայտնեց գործի քննությունը չշարունակել իր ներկայացուցչի բացակայությամբ` պատճառաբանելով, որ գործը բարդ  է, եւ ինքը ինքնուրույն չի կարող իր շահերը ներկայացնել, դատարանը գտնում է, որ վերջինիս միջնորդությունը հիմնավոր է, սակայն, ոչ թե երկրորդ ներկայացուցչի ներկայությունը ապահովելու եւ գործի նյութերի տրամադրելու ժամկետ խնդրելու իմաստով, այլ այն հիմքով, որ այսօր պարոն Սաքունցը  չի ներկայացել դատական նիստին եւ  նպատակահարմար չէ գործի քննությունը շարունակել տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բացակայությամբ»-նշեց դատավոր Նարինե Հովակիմյանը:

 

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 5-ին:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031