Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

Հոկտեմբեր 22,2013 18:18

Չմոռանամ որոշ մտածողների խնդրել, որ, եթե այլեւս  լուրջ  զբաղմունք չունեն, չի նշանակում, իրավունք ունեն մտածել այլոց մտածելու սահմանների  մասին, զգուշացնում եմ,   որոշ մտքեր կարող են մի օր  հնչել բարձրաձայն ու  մերօրյա  ցիցերոններին տանել փակուղի:

Այժմ՝ բուն խոսքս. Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները եւ հետընտրական վիճակում այդ երկրի հերթական ռազմական հիստերիան այլեւս չափ ու սահման անցնում է,  հարեւանների հարցում, այո, մեր   պետության եւ ժողովրդի բախտը «բերել»  է,  եւ  հերթական անգամ ցավոք, ականատես ենք  լինում, որ առանց    դասեր քաղելու այս երկիրը նորից փորձում է   իր հերթական մարդասպանին հերոսացնել,  անունները չտամ, չարժե  այդ անունները հնչեցնել    իմ երկրի այս բարձր ամբիոնից: Հիմա, փաստորեն , ազերիները  նորից են  սպանում  խաղաղ պայմաններում   եւ նորից են մնում անպատիժ:

Բայց    խոսքս կրկին եւ նորից ուղղում եմ մեր եվրոպացի, ռուս գործընկերներին, միջազգային բոլոր այն կառույցներին եւ դրանց ղեկավարներին, ովքեր  իրենց համահարթեցման քաղաքականությամբ   բավականին լայն  հնարավորություններ են   ընձեռում   մեր երկրի  ագրեսոր եւ  ռազմատենչ հարեւանին: Ի վերջո,   պատմությունը՝ պատմություն, պատմական գործընթացները եւ միջպետական կապերը՝  կապեր, բայց կամ նաեւ էդ անխուսափելի  պատմական ճշմարտությունը, եւ  վատ չէր լինի, որ գոնե  մեկ անգամ մեր միջազգային խիստ  դիտորդները,  ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները  ի վերջո թողնեն իրենց եվրոպական ռեւերանսները եւ     Ադրբեջանի հետ խոսեն  ինչպես որ հարկն է, իրենց հասկանալի լեզվով, հակառակ դեպքում,  այն քանոնը, որով նրանք    փորձում են այս տարածաշրջանում  ամեն ինչ եւ ամենքին հավասարեցնել եւ  դնել նույն գծի վրա, մի օր կոտրվելու է  եւ հայտնի չէ, թե ինչ կմնա   քանոնի  ծայրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Հանրապետականների սիրած թեմաներից է, թուրք, ադրբեջան, գոմիկ, և այլն, այսինքն թեմաներ, որոնք հուզում են բոլորին, բայց ընդհանրապես կապ չունեն գլխավորի պռոբլեմի հետ՝ որ իրենք կեղծված ընտրություններով իշխանություն զավթած մի քանի անձի մանկլավիկ են:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031