Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեր մշակութային արժեքներին այսօր տեր չկանգնենք…

Հոկտեմբեր 22,2013 17:56

Մենք ցավալիորեն հաճախ ենք առնչվում հայկական մշակույթի գողության հետ: Հաճախ է անզորությունն ինձ պատում, որ չկա պետականորեն ոչ մի մեխանիզմ դրա դեմն առնող: Քաշում են տնից, քաշում են դռնից ու չենք հասցնում ո՞ր կողմը թռչենք: Թուրքերը թալանեցին մեր արևմտյան տարածքներն ու մարսում են՝ ոչնչացնելով հայկական հետքն այդ տարածքներում. Վերջերս էլ բացեիբաց սկսեցին գողանալ մեր երգերը, նվագարանները. անգամ դուդուկն են թուրքական համարում: Նույնը և Ադրբեջանը: Բայց այսօր արդեն որերորդ անգամ ինձ զարմացնում է՝ Ռուսաստանյան ORT-ով տրվող «ԺԴԻ ՄԵՆՅԱ» հաղորդաժամին նորից հնչեց հայկական երաժշտություն՝ «Հարսին դուրս հանելու» պարեղանակը:

Ինչու՞ եմ ասում նորից, քանզի անցած տարի ես ահազանգ հնչեցրեցի, որ նույն հաղորդաժամին մի քանի հաղորդումների ընթացքում օգտագործեցին Իսահակյանի «Օտար, ամայի ճամփեքի վրա» երաժշտության մեղեդին:

Էսպես որ եղավ,  մշակութային թալանը մեր ազգին կկանգնեցնի փաստի առաջ: Եթե մեր մշակութային արժեքներին այսօր տեր չկանգնենք, վաղը մեր գալիք սերնդին հնարավոր չի լինի ապացույցել այս կամ այն մշակութային արժեքի հայկականությունը: Դրա համար պետք է ունենալ փաստացի հեղինակային իրավունք, որ հեռու մնանք ավելորդ քաշքշուկից:

Ինչպես վերջերս թուրքերը տոլման գրանցեցին թուրքական ճաշատեսակ. դե դրանից հետո ինչքան էլ հայն ասի. չէ, հայկական է, ո՞վ կհավատա…

Տարիներ առաջ Ջիվան Գասպարյանը գալիս էր Բելգիա ու թուրք երաժիշտներին դուդուկ նվագել էր սովորեցնում… Այնպես պատահեց, որ մի օր տարբեր ազգերի երաժշտական փառատոն էր Բրյուսելում ու թուրքերը երգեցին «Սարի Գյալի» երգը դուդուկի նվագակցությամբ: Ես չհամբերեցի, երբ կատարումն ավարտվեց, մոտեցա հարցրեցի.

-Դուք գիտե՞ք, որ այդ երգը հայկական է, ինչպես նաև դուդուկը:

-Ոչ տիկին, սա թուրքական երգ է, դուդուկն էլ է թուրքական…

Ես անզոր էի պնդելու, քանզի մենք մեր եղածին տեր չենք…

 

Սոնա ԱրշունեցիԲրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի՛ Սոնա Արշունեցի , որպես երիտասարդ լրագրող , ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս կարևորագույն հարցին անդրադառնալու համար, որն ամենից առաջ այսօր ապրողներիս ազգային արժանապատվության , նույնիսկ հոգևոր անվտանգության խնդիրն է: Կիսելով Ձեր մտահոգությունն ու արդարացի մոտեցումները՝ պետք է նշեմ, որ սրանք հայկական քաղաքակրթության կողոպուտի եզակի դեպքերը չեն. ոչ միայն թուրքերի , ադրբեջանցիների այլև՝ գիտնականի իրենց գրիչը վերոհիշյալներին վաճառած օտարազգի պատմաբանների, մշակութաբանների կողմից լույս տեսած , պատմական իրողությունները խեղաթյուրող գրքրերի թիվն է ավելի մեծացել: Դեռ ավելին . անցյալ տարի նույն ռուսական ալիքներից մեկը՝ RTR-ը հեռարձակում էր զուտ արաբական թեմայով և սյուժեով մի հեռուստասերիալ/ <>/՝ հիմնված փարաջանովյան սիմվոլների վրա , որտեղ հնչում էին ՝ ոչ ավել , և ոչ պակաս հայ միջնադարյան շարականները ՝ Գրիգոր Նարեկացուց սկսած մինչև Եկմալյան և Կոմիտաս…. սակայն որևէ գործնական արձագանք այդպես էլ չտեսանք/ եթե չհաշվենք մի քանի մտավորականների հուսահատ ելույթները / : Էլ չենք ասում, որ աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում Հին աշխարհի պատմության՝ Հայաստանին վերաբերող պատմամշակութային նմուշները ներկայացված են որպես <>: Ես Ձեր բարձրացրած հարցի լուծումը տեսնում եմ հենց մեր՝ անկախ Հայաստանում մեծացած սերնդի մեջ, որը , ճանաչելով մեր ազգի հզոր ու հարուստ անցյալը, պետք է կարողանա մեր պետությանը ստիպել նման հարցերում դրսևորել համարձակություն և միջազգային ատյաններում առաջ տանել պատմական ճշմարտությունը և ստեղծված վիճակից դուրս գալ հաղթանակած… Այլապես սերունդները մեզ չեն ների….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031