Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը մերժեց փաստաբանի սպանության գործով դատախազին ներկայացված բացարկը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2013 17:52

Dat_10Դատախազ Աշոտ Գրիգորյանը հայտնեց, որ ամբաստանյալների իրավունքները, կապված վկաների առերեսումների հետ՝ չեն խախտվել:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է շուրջ մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:

Նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ Սամվել Դիլոյանի եւ Արեն Վերանյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանում բացարկ էր հայտնել մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանին: Վերջինս դատարանից ժամանակ էր խնդրել փաստաբանի բացարկին պատշաճ կերպով պատասխանելու համար:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատախազ Աշոտ Գրիգորյանը հանդես եկավ առարկությամբ, հայտնեց, որ բացարկն անհիմն է եւ պետք է մերժել:

Նա հայտնեց, որ ամբաստանյալների իրավունքները, կապված վկաների առերեսումների հետ, չեն խախտվել:

«Որոշ դեպքերում, ճիշտ է, առերեսումներ չեն կատարվել, սակայն դա միտումնավոր չի եղել»,-ասաց Աշոտ Գրիգորյանը` հավելելով, որ նախաքննական մարմինը ըմբռնումով է մոտեցել տուժողի ընտանիքի անդամների նկատմամբ` հաշվի առնելով նրանց հոգեկան վիճակը:

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ իրենք չեն պահանջել տուժողի կնոջ հետ առերեսում անել:

«Կա խոհարար, որը ոչ մի կողմից բարեկամ չէ: Նրա հետ առերեսում ընդհանրապես չի արվել, վերջինս Հայաստանից հեռացել է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Դատավոր Նարինե Հովակիմյանը, սակայն, մերժեց փաստաբանի`դատախազին եւ Լոռու մարզի դատախազությանն ուղղված բացարկը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031