Լրահոս
Օրվա լրահոսը

«Հալեպում կարիքավորների թիվը հասել է 75-80 տոկոսի». Ալեքսան Քարադանայան

Հոկտեմբեր 22,2013 17:48

«Աշխարհում ոչ մի տեղ Հալեպի հայկական համայնքի նման համայնք չի եղել եւ երեւի չի էլ լինի»,-այսօր «Հայնուզ» մամուլի ակումբում համոզված ասաց հալեպահայ Վազգեն Մեսրոպյանը` հավելելով, որ հալեպահայությունը ստեղծագործ ժողովուրդ է:

Ըստ նրա` համայնքը անպայման պետք է պահել, իսկ պահելու համար անհրաժեշտ է մի շարք աշխատանքներ տանել: Նա կոչ արեց ՀՀ իշխանություններին, գոնե 3 տարով ազատել սիրիահայերին հարկային դաշտից, որպեսզի այստեղ կարողանան արտադրություն դնել. «Երեք տարի հետո թող սկսեն վճարել օրենքի սահմաններում: Պատճառներից մեկն այսօր սա է, որ մարդիկ այստեղից էլ թողնում հեռանում են»,-ընդգծեց նա` նշելով, որ Հայաստանում սիրիահայ գործարարներին աջակցելու համար պետք է նրանց տրվեր երեք տարվա հարկային արտոնություններ, որը չստացվեց:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխնախագահ Ալեքսան Քարադանայանն էլ նշեց, որ այդ արտոնությունը չտրվեց` պատճառաբանելով, որ այդ պայմաններում մրցակցությունը իրենց եւ տեղի արտադրողների միջեւ հավասար չէր ընթանա` առաջարկվելով, որ, եթե ունեն բիզնեսներ, ապա առանց մաքսայինի կարող էին անցկացնել Երեւան, սակայն ըստ Քարադանայանի` Հայաստանում բնակչությունը քիչ է, որն էլ դժվարեցնում է իրենց գործը այստեղ բիզնես դնելու համար:

Վերջինս, համեմատական անցկացնելով նախապատերազմյան եւ այսօրվա դրության միջեւ, ասաց, որ մինչև պատերազմը համայնքում կարիքավորները կազմում էին 14-15 տոկոս. «Այսօր նրանց թիվը հասել է 75-80 տոկոսի»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031