Լրահոս
Օրվա լրահոսը

4car.am նորաստեղծ ընկերությունը, Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Նիկիտա մոբայլ» ընկերությունը և ՀՀ Ոստիկանությունը ամփոփեցին համատեղ աշխատանքի արդյունքը

Հոկտեմբեր 22,2013 17:39

2013թ հոկտեմբերի 22-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ www.4car.am կայքի շնորհանդեսը, որին մասնակցեցին կայքի ստեղծման գործում ներդրում ունեցած կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործընկերներ, աջակիցներ և ավտոաշխարհի նորություններով հետաքրքրված հյուրեր:

Շնորհանդեսի ընթացքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը համառոտ ներկայացրեց կայքի ստեղծման պատմությունը: Ընդամենը մի քանի ամսում կայքի բաժանորդ է դարձել շուրջ 20.000 քաղաքացի, ուղարկվել է 50.000-ից ավել առցանց հաղորդագրություն խախտումների վերաբերյալ, ստացվել են հազարավոր դրական արձագանքներ անհատ օգտատերերի և կազմակերպությունների կողմից: Նախագիծն իրականություն է դարձել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից սթարթափերի ստեղծման և աջակցության ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ: 4Car.am-ի՝ գաղափարից մինչև կայացող բիզնես անցած ուղին օրինակ բերելով՝ Եվա Հյուսյանը նաև հիշեցրեց, որ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում մեկնարկել է նոր թիմերի հավաքագրման գործընթացը, որին արդեն կարելի է դիմել www.mic.am կայքում:
Շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին, մասնավորապես ՀՀ կառավարությանը` ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ Ոստիկանությանն ու Ճանապարհային ոստիկանությանը, earmenia.am նախագծին, Նիկիտա մոբայլ ընկերությանը և այլ աջակիցների, նա խոսքը փոխանցեց 4car.am ծրագրի ղեկավար Լևոն Եղյանին, ով մանրամասնորեն ներկայացրեց կայքի ընձեռած բոլոր հնարավորություններն ու սպասվելիք նորամուծությունները:
4car.am կայքը հայ վարորդների սոցիալական ցանց է՝ բազմաթիվ ծառայություններով և օգտակար բաժիններով, որոնք անհատ օգտագործողի համար անվճար են: Կայքն առաջարկում է ճանապարհա-տրանսպորտային խախտումների ծանուցումների ստացում՝ առցանց կամ SMS հաղորդագրության միջոցով, տուգանքների էլեկտրոնային վճարում, ավտոմեքենաների առքուվաճառքի շուկա, ավտոսպասարկման կետերի և այլ ծառայություն մատուցող ընկերությունների քարտեզ, այլ օգտատերերի հետ շփվելու հնարավորություն և այլն:
Ծրագիրն իրականացվել է երիտասարդ մասնագետների նորաստեղծ ընկերության կողմից՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և <<Նիկիտա մոբայլ>> ընկերության աջակցությամբ:
Այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ Կառավարության և մասնավորապես ՀՀ Ոստկանության հետ համագործակցության շնորհիվ:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից տրամադրված աջակցությունն իրականացվել է <<Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով>> ծրագրի շրջանակում, որը հանրային-մասնավոր համագործակցություն է Մայքրոսոֆթ ընկերության, ԱՄՆ ՄԶԳ-ի, ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031