«Ես առաջարկել եմ Էդուարդ Միլիտոնյանին մի շարք համակարգային փոփոխություններ իրականացնել Գրողների միությունում: Այսօրվա համակարգը հնացած է, չի համապատասխանում մեր ժամանակի պահանջներին: Պետք է բազմաձայնություն հաղորդել համակարգին, դարձնել բազմաբևեռ»,-այսօր այս մասին «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց Երևանի գրողների միության (ԵԳՄ) նախագահ Աբգար Ափինյանը` հավելելով, որ Երևանի գրողների միությունը ողջունում է Է. Միլիտոնյանի ընտրությունը, հայտնում է աջակցություն տարբեր ստեղծագործական ծրագրերի իրականացման գործում:
«Փառք Աստծո, որ ՀԳՄ նախագահի ընտրությունները լավ ստացվեցին»,- ասաց Աբգար Ափինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի գրողների միության նախագահի ընտրությունները կայացան հոկտեմբերի 20-ին: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Էդվարդ Միլիտոնյանը ստացել էր 199 ձայն, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4 ձայն: Անվավեր էր ճանաչվել 7 քվեաթերթիկ:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ