Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում Տրանսպորտի վարչությունում՝ Սարի Թաղի խնդիրների լուծման նպատակով

Հոկտեմբեր 22,2013 17:18

22 հոկտեմբերի 2013, Երևան: Մայրաքաղաքի Սարի Թաղի բնակիչները թաղամասի մի շարք խնդիրների վերաբերյալ նամակով դիմել էին ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին: Խնդիրները հիմնականում վերաբերում էին տրանսպորտային հարցերին, մայթերի անբարեկարգ վիճակին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկին, որը վտանգավոր է հետիոտնի անցուդարձի համար: Տիկին Բախշյանը նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով կյանքի կոչել նշված խնդիրների լուծման առաջարկները: Քաղաքապետի պատասխանը չգոհացրեց բնակիչներին, ինչին հետևեց նրանց 2-րդ դիմումը ավագանու խմբակցության ղեկավարին: Վերջինիս միջնորդությամբ այսօր Սարի Թաղի բնակիչների անունից Գեղամ Պետրոսյանի հետ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունում կայացավ հանդիպում, որին «Բարև Երևանից» ներկա էին Գագիկ Բաղդասարյանը, Արթուր Գասպարյանը և Անահիտ Բախշյանը, Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և երթևեկության կառավարման բաժնի պետ Հարություն Մելքումյանը:

Բնակիչներն առաջարկում են թիվ 9 և 21 ավտոբուսների երթուղիները երկարաձգել մինչև Սարի Թաղ, թիվ 11 ավտոբուսը Սարի Թաղը շրջանցելու փոխարեն մուտք գործի թաղամաս և շարունակի իր երթուղին, թաղամասի մուտքի ծանրաբեռնված խաչմերուկում կառուցել կամրջակ հետիոտնի ապահով անցուդարձի համար, կարգավորել բանուկ փողոցների մայթերը:

Առաջարկները քննարկվեցին: Ինչպես նշեց պարոն Նավասարդյանը, տրանսպորտային խնդիրը թաղամասում գոյություն ունի դեռևս Սովետական Միության ժամանակներից: Բանն այն է, որ թաղամասի փողոցները չափազանց նեղ են, անհարթ, տրանսպորտային միջոցների համար շրջադարձի տեղ չկա, նամանավանդ ձմռանը բարձր է վթարների հավանականությունը և այլն: Վարչությունը քննարկել է տրանսպորտային հարցի լուծման մի քանի տարբերակներ, որոնցից առավել նպատակահարմարը թիվ 13 ավտոբուսի երթուղին մինչև Սարի Թաղ երկարաձգելն է: Գեղամ Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց բնակիչների հետ քննարկել առաջարկը և պատասխանել:

Քննարկվեց նաև վերգետնյա անցում կառուցելու հարցը: Անահիտ Բախշյանն առաջարկեց այն ներառել 2014թ. բյուջե, սակայն վարչության պետը տեղեկացրեց, որ վերգետնյա անցումները մինչ այժմ կառուցվել են ոչ թե քաղաքապետարանի, այլ՝ ներդրողների բյուջեով: Տիկին Բախշյանը նշեց, որ բանուկ փողոցների մայթերի վերանորոգման հարցը ևս կառաջարկեն ընդգրկել հաջորդ տարվա բյուջե:

Երեւան քաղաքի ավագանի 

 «Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031