Երևանի քաղաքաշինական խնդիրների մեղմ ասած <<հակասական լուծումները>>, ինչպես նաև դրանց դեմ ուղղված հանրային բողոքը, նորություն չեն: Սակայն, անգամ ամեն ինչ տեսած երևանցիների համար Փակ Շուկայի դեպքն արտառոց էր: Շուկայի վերակառուցումը, որը ձեռնարկվեց նոր սեփականատիրոջ կողմից, դատապարտվում էր ոչ միայն մասնագետների և հասարակ քաղաքացիների, այլև պետական մարմինների ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ վերակառուցումն ավարտին հասցվի, ընդ որում այն իրականցվեց այնպես, որ, մասնագետների գնահատմամբ, Փակ Շուկան այլևս չի կարելի համարել ճարտարապետական հուշարձան: Ավելին, թերևս առաջին անգամ Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմի պատմության մեջ, ակտիվիստների բողոքին հակադրվեցին սեփականատիրոջ կողմնակիցների բազմամարդ ակցիաները, ինչը ևս մի ապտակ դարձավ հուշարձանը պահպանելու կոչերով հանդես եկող հանրությանը:
Ի՞նչպես են ճարտարապետները գնահատում Փակ Շուկայի ներկայիս վիճակը: Ի՞նչով էր այն հատկապես կարևոր հայ ճարտարապետության պատմության տեսակետից: Հնարավո՞ր է արդյոք վերականգնել Փակ շուկան որպես հուշարձան: Այս ամենի մասին զրուցել ենք ճարտարապետ և բլոգեր Արսեն Կարապետյանի հետ:
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ