Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Խորհրդարանը հանրության հայելին է»

Հոկտեմբեր 22,2013 16:40

Վերջերս ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն իր կին գործընկերոջը՝ Զարուհի Փոստանջյանին «թուրքի տակ պառկող» էր ասել:

Հաշվի առնելով, որ այս օրերին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մշակում է «Պատգամավորի վարքագծի կանոնները», որով խիստ պահանջներ է դնում պատգամավորների առաջ՝ էթիկայից չշեղվելու համար, Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է ստիպեն Առաքել Մովսիսյանին, այսպես ասած՝ «լեզվի տակ ոսկոր դնել»:

«Շատ բաներ կան, որ ե՛ւ կնոջ հասցեին, ե՛ւ ընդհանրապես գործընկերոջ հասցեին անընդունելի եմ համարում: Բայց խորհրդարանը հանրության հայելին է: Այսօր խորհրդարանի նկատմամբ պահանջները արտացոլված են այն մշակույթով, որը կա հանրության մեջ»,- պատասխանեց տիկին Նաղդալյանը:

Մենք ճշտեցինք՝ այսինքն դա՞ է մեր դեմքը, ինչ տեսնում ենք այսօր խորհրդարանում, Առաքել Մովսիսյա՞նն է մեր դեմքը՝ նա պատասխանեց. «Բազմաթիվ օրինակներ կարող ենք հակառակից էլ բերել, մենք բազմաթիվ օրինակներ ենք տեսնում փողոցում՝ քաղաքացիական հասարակության կողմից, քաղաքացիական ակտիվիստների կողմից: Բայց մեր հանրության մտածելակերպն արդեն այնպես է սահմանված, որ եթե դու իշխանությունից ես, դու անպայման հանցագործ ես, անպայման մեղավոր ես, եթե դու մեկ այլ կողմից ես՝ հասարակություն, լրատվական ոլորտից եւ այլն, դու անպայման ճիշտ ես եւ ինչ դու ասում ես՝ հստակ է, ճշգրիտ է: Կամ՝ եթե դու իշխանությունից ես, դու անպայման անազնիվ ես, իսկ եթե դու ընդդիմությունից ես, դու անպայման ազնիվ ես»:

Հերմինե Նաղդալյանը սկսեց խոսել անքաղաքավարի լրագրողների վարքի մասին եւ հորդորեց ուշադրություն դարձնել այդ կողմի վրա էլ. «Այս ամեն ինչը հարցեր են, որոնք ժամանակ են պահանջում եւ շահագրգռություն՝ բոլորիս կողմից, անկախ նրանից, թե դուք բարիկադների որ կողմում եք: Կոնսենսուս է պետք այս ամեն ինչում: Այդ ժամանակ է, որ մենք արդյունք կունենանք, իսկ պարզապես այսպես բացասական, նիհիլիստական մոտեցումը, որ մեզ մոտ ոչ մի բան չի փոխվի…այդպիսի արգումենտացիա օգտագործում են ինչ-որ բաներ կոծկելու համար»:

Նշենք, որ նման տեսակետ,որ կանոնների մշակումը ոչ մի արդյունք չի տա, պատգամավորի վարքագծի կանոնների քննարկման ժամանակ հայտնել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Շմայսը հանրության հայելին չէ, այլ իշխանության, օրինակ նույն Հ. Նաղդալյանի:

  2. Կարեն says:

    “Բայց մեր հանրության մտածելակերպն արդեն այնպես է սահմանված, որ եթե դու իշխանությունից ես, դու անպայման հանցագործ ես, անպայման մեղավոր ես,”: Տիկին Նաղդալյան’ իսկ ինչպես ստեղծվեց այդ մտածելակերպը։ Գուցե այն ժամանակ երբ կուկուն մարդ սպանեց և չպատժվեց, կամ գուցե այն ժամանակ երբ “մեր դեմ խաղ չկա” լոզունգը օր օրի հարստացրեց Ձեզ և ձեր կուսակիցներին, կամ էլ գուցե այն ժամանակ երբ կանաչ լույս վառվեց կրիմինալ հեղինակությունների ճանապարհին։ Այդ ամենից հետո Դուք զարմանում եք հանրության մտածելակերպի վրա։ Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ էլ այս համակարգը շարժող պտուտակներից մեկն եք, և դուք երբեք չէք կտրի այն ճուղը որի վրա նստած եք։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031