Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառը ցուցմունքի կեսից «ամաչեց», նիստն անցկացվեց դռնփակ

Հոկտեմբեր 22,2013 16:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Բավական Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Բ.Խաչատրյանը մեղադրվում է սեռական շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց շահագործումը կազմակերպելու համար:

Տուժողները հինգն են, որից չորսի ներկայացուցիչը ճանաչված փաստաբան Հովիկ Արսենյանն է:

Ամբաստանյալի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալբերտ Քարամյանը:

5 տուժողներից այսօր դատարան էին ներկայացել 3-ը, մեկն ամուսնացել էր, ըստ նրանցից մեկի մոր հայտարարության եւ հղիության պատճառով դատարան չէր ներկայացել:

Տուժողները դատական նիստերի դահլիճում իրենց պահում էին անկաշկանդ, անվերջ ծիծաղում էին, եւ մինչ նիստը կսկսվեր, դատական նիստերի դահլիճում անգամ ինձ «սպառնացին», թե ցուցմունք չեն տա, քանի որ իրենք լրագրող չեն ուզում:

Դատական նիստը թվով երկրորդն էր:

Այսօր դատարանում վկայություն տվեց երկու վկա, մեկը Իջեւանի Աչաջուր գյուղի խորտկարանի մատուցողուհին էր, մեկը նախկին տնօրենը:

Վկաներն իրենց բնակության վայրը չգիտեին, եւ դատավորը ստիպված էր «հիշեցնել»՝ նրանց անձնագրային տվյալներից հղում անելով:

Սրճարանի մատուցողուհին ասաց, որ իրենց աշխատակցուհիներից Շ.Գ-ն առաջարկ է ստացել ԱՄՆ մեկնելու, մեկ օրում նրա թղթերը պետք է պատրաստվեին, իսկ առաջարկ անող ամբաստանյալն էլ ասել էր, թե նա «կհարստանա», «ձեր համար գումարներ կուղարկի»:

Ըստ այս վկայի, իր մոտ կասկած էր առաջացել ժամկետի առումով :Նա հեռուստատեսությունից իմանալով, որ տանում են զոհերին Թուրքիա, կամ Դուբայ, իր մտահոգությունն ասել էր Շ.Գ-ին:Վերջինն, ըստ վկայի, իրեն վստահում էր:

Իսկ նախկին տնօրեն Դավիթ Ա-ն էլ՝ լինելով տաս տարվա ոստիկանության աշխատակից, երբ Շ.Գ-ն իրեն ծիծաղելով հայտնել էր ԱՄՆ գնալու մասին, հետո հնչել էր հեռախոսը, նա վերցրել էր եւ ասել, չզանգեն, քանի որ կդիմի ոստիկանությանը:

Տուժող, վարսահարդար Ե.Ն-ն ասաց, որ ամբաստանյալի քրոջ հետ է մոտ եղել, մինչ նրա հետ ծանոթանալը:

Հետո իմացել է, որ ամբաստանյալի քույրը Ռուսաստանում է ապրում, «զինվորի շոր է լվանում». ցանկացել է, որ իրեն էլ նա տանի այնտեղ:Մի օր հեռախոսազանգ է ստացել, ուր տեսել է Դուբայի զանգը:

Նա ասաց, որ իր կամքով է գնացել Դուբայ:

Ու երբ պիտի նկարագրեր, թե որտեղ է մնացել, ինչպես է հասել, ինչով է զբաղվել այնտեղ, «ամաչեց»: Հովիկ Արսենյանը միջնորդեց, որ տուժողների հարցաքննությունն անցնի դռնփակ:

Դատարանը բավարարեց այն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031