Երեւանում հոկտեմբերի 23-30-ը կանցկացվի ջազային երաժշտության շաբաթ՝ նվիրված հայկական ջազի 75-ամյակին: Առաջին համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայկական լսարանին առաջին անգամ կներկայանան մեր հայրենակիցները՝ Դիրան և Գարո կրտսեր Թավիզյան եղբայրները՝ Մակեդոնիայից, ավստրիացի ջազ վոկալիստ Մայք Մոսիսյանը՝ իր տրիոյի հետ եւ մեզ քաջածանոթ Հանրային ռադիոյի ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
Այսօր այդ առիթով «Մեցցո» ակումբում կայացած ասուլիսի հյուրերն էին ջազմեններ Թավիզյան եղբայրները:
Aravot.am-ը տեղեկանալով, որ առաջին անգամ Հայաստան այցելած Տավիտյան եղբայրները հայտնի են Արեւմուտքում եւ նրանց հետ սիրով են համագործակցում ջազի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Չիք Կորեան, Ռեյ Չարլզը, Ֆիլիպ Կատրինը, Ռոզա Նավիտրոն եւ մյուսները, հետաքրքրվեց՝ արդյոք հայազգի ջազմենների երկացանկում կա՞ն նաեւ ջազային իմպրովիզներ՝ հայկական թեմաներով: Մեր զրուցակիցները նշեցին, որ ծանոթ են հայկական երաժշտությանը, ապա հավելեցին, թե դեռեւս «չեն մոտեցել» հայկական երաժշտությանը: Նաեւ հավաստիացրին, որ Մակեդոնիա մեկնելուց անմիջապես հետո կմտածեն այդ մասին:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ