Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները Վարդան Մինասյանին խնդրում են վերանայել իր որոշումը

Հոկտեմբեր 22,2013 15:26

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային հավաքականը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքէջում հրապարակել է այդ նամակը:

«Մենք իհարկե հարգում ենք Վարդան Մինասյանի որոշումը, բայց կուզենայինք, որ Վարդան Մինասյանը հրաժարվեր իր որոշումից: Չորս տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաեւ պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ եւ կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Մենք խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը եւ շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը»,-ասված է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031