Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը մեկնաբանությունները թողնում է լրագրողներին

Հոկտեմբեր 22,2013 14:19

Ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ ով որ առաջադրվի խմբակցության ղեկավարի պաշտոնում պետք է ծրագիր ներկայացնի: Արդեն «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնում Զարուհի փոստանջյանի ընտրությունից հետո, լրագրողների հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ ծրագիր ներկայացվել է, բայց մեր խնդրանքը`մանրամասնել դրա հիմնական կետերը, անտեսվեց: Լրագրողներից մեկի այլ հարցին`պատճառը, որը Հակոբյանին խանգարել է աշխատել խմբակցության ղեկավարի պաշտոնում չի՞ խանգարելու, որպես պատգամավոր աշխատել, Հակոբյանն ասաց. «Ես արդեն ասել եմ`առանց մեկնաբանության: Այո, շատ անձնական պատճառ էր: Ինձ երբեք, ոչինչ չի խանգարել, ուղղակի ես այդպես եմ ցանկացել եւ վերջ: Ես այն տեսակը չեմ, որ ինձ կարող են խանգարել կամ պարտադրել ինչ որ մի բան: Ուղղակի, ես այդպես եմ ցանկացել»:

Հարցին`չէի՞ք կարողանում աշխատել խմբակցության ղեկավարի պաշտոնին, Հակոբյանն ասաց. «Այդ դուք պետք է մեկնաբանեք կամ հարցնեք խմբակցության անդամներին»: Բոլոր հարցերին ի պատասխան Հակոբյանը կրկնեց, որ իր որոշումը շատ անձնական որոշում է եղել ու իր համար դժվար չի խմբակցության ղեկավարի պաշտոնում աշխատելը, քանի որ եղել է մի քանի գումարումների խորհրդարանների պատգամավոր, ժամանակին ղեկավարել է ՀՅԴ-ի 18-20 հոգանոց խմբակցությունը, որն իր գնահատմամբ շատ լուրջ խմբակցություն էր. «Ղեկավարելու մեջ ես դժվարություն չեմ տեսնում: Դա իմ ցանկությունն էր ու ես լուրջ պատճառներ չեմ տեսնում»:

Դիտարկմանը`հնարավո՞ր է մի օր էլ արթնանա եւ որոշի, որ «Ժառանգություն» խմբակցության անդամ չի ցանկանում լինել`մեջբերեց Չինգիզ Այթմատովին. «Օրը տարուց երկար է». այդպիսի օրեր լինում են: Ես չեմ մտածել «Ժառանգությունից» դուրս գալու մասին: Ես 1990 թվականից քաղաքականության մեջ եմ, այդ ժամանակից ես ինչ քաղաքական սկզբունքների շուրջ իմ կոնցեպտն եմ ներկայացրել, ես առաջնորդվել ու առաջնորդվում եմ այդ սկզբունքներով: Տարաձայնություններ, որպես այդպիսին չկան, կան որոշակի դետալներ տակտիկական հարցերում, որը շատ բնական է, բոլոր տեղերում, կարծում եմ կան նման տարակարծություններ»:

Հակոբյանն անպատասխան թողեց հարցը`Ձեր հրաժարականի անձնական պատճառը ներկայացրեցի՞ք Րաֆֆի Հովհաննիսյանին: Դիտարկմանը`տպավորություն է, որ որեւէ անձնական պատճառ չկա, Հակոբյանն ասաց, որ լրագրողների իրավունքն է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում են

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031