Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները կդիմեն սուր եւ ակտիվ գործողությունների (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2013 14:14

«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները, ովքեր արդեն 90 օր շարունակ նստադուլ են անում Երեւանի քաղաքապետարանի դիմաց, մեկ շաբաթ ժամանակ են տալիս քաղաքապետարանի ղեկավարությանը, որպեսզի իրականացնեն շարժման մասնակիցների պահանջը, այլապես դադարեցնելու են նստադուլը եւ դիմելու «սուր եւ ակտիվ գործողությունների»:

Շարժման անդամների պահանջը քաղաքապետարանի «օրենք խախտած ու կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանի եւ Հենրիկ Նավասարդյանի» պաշտոնանկ անելն է: Ըստ նստադուլի մասնակիցների՝ նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը:
Նստադուլից հետո սպասվող քայլերի մասին շարժման մասնակիցները նախօրոք կտեղեկացնեն հանրությանը, իսկ մինչ այդ կոչ են անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ քաղաքական միավորումներին, որոնք կարեւորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության վերացումը, միանալ նրանց:

«Մենք գործելու ենք բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով,- ասում է շարժման մասնակից Վահագն Մինասյանը եւ ավելացնում,- միասնական օրակարգ կձեւավորենք: Բոլոր ուժերի հետ նստելու ենք սեղանի շուրջ եւ քննարկելու»:
Իսկ քաղաքապետարանում գործող բաց հանձնաժողովի մասին, որը պետք է զբաղվի տրանսպորտի թանկացման հարցերը քննելով, նստադուլին մասնակցող Սուրեն Սահակյանն ասում է. «Հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մեզանից որեւէ մեկը պատրանք չուներ: Նույն գծատերերն են, նույն վարչախումբը, նույն քաղաքապետարանն ու պաշտոնյաները, իսկ հանձնաժողովը միտված էր ի սկզբանե ավելի համոզիչ, չակերտավորված հիմնավորումներ ներկայացնելու տրանսպորտի գինը բարձրացնելու վերաբերյալ»:

Ոստիկանության կողմից կատարված քայլերի մասին Վահագն Մինասյանն ասում է. «Նստադուլի ընթացքում տեղի ունեցած ակցիաների ժամանակ եւ առհասարակ, բերման են ենթարկվել նստացույցի մասնակիցներից շատերը, ապօրինաբար բնականաբար, ոստիկանության անօրինական գործողությունների հետեւանքով սահմանափակվել են քաղաքացիների ազատությունները: Եվ այդ գործողությունների հատ կապված՝ ոստիկանության բաժինը կազմել է Վարչական իրավախախտումների մասին բազմաթիվ արձանագրություններ, որոնք ուղարկվել են դատարան, մի մասը դատարանն ընդունել է, մի մասը՝ դեռ ոչ: Ամեն դեպքում պատրաստվել ենք բոլոր վարչական իրավախախտումների հետ կապված դիմել դատարան հակընդդեմ հայցով եւ բնականաբար ապացուցել, որ մեր ազատությունը ապօրինաբար է սահմանափակվել»:
Նստադուլի մասնակիցները չեն ցանկանում բանակցել քաղաքապետարանի անդամներից ոչ մեկի հետ: «Վճարում ենք 100 դրամ» շարժումը հուլիսի 26-ին նստացույց հայտարարեց եւ պահանջ ներկայացրեց քաղաքապետարանին՝ կապված տրանսպորտի ոլորտի բարեփոխումների հետ:

«Բնականաբար մենք չենք պատրաստվում բանակցություններ անել սեղանի շուրջ այս պահին, քանի որ այնտեղ ներկա են ոլորտի հետ կապված կոռումպացված պաշտոնյաներ: Ի դեպ, եթե քաղաքապետարանը ինչ-որ բան ունի ասելու հանրությանը, կարող է իջնել այստեղ, ամբողջ հանրության առաջ ասել դա: Իսկ ավելի լավ է՝ առանց խոսելու պահանջները կատարի»,- ասում են նստադուլի մասնակիցները:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031