Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը` ցուցարարների «գրոհի», ՀՀ-ում մամուլի ազատության և Զարուհի Փոստանջյանի հեռացման մասին

Հոկտեմբեր 22,2013 13:36

«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան համաժողովի շրջանակներում այս օրերին ՀՀ-ում է գտնվում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ:

-Պարոն Մուիժնիկս, ըստ որոշ ուսումնասիրությունների` ՀՀ-ն դասվում է անազատ մամուլ ունեցող երկրների շարքին, թեև որոշ փորձագետներ այս դաշտում առաջընթաց են տեսնում: Ձեր գնահատականը:

-Այս պահին հստակ գնահատական տալ Հայաստանում մամուլի ազատության ընդհանուր պատկերի վերաբերյալ, չեմ կարող, քանի որ ձեռքի տակ չունեմ համապարփակ ուսումնասիրություն: Բայց ես առաջիկայում վերադառնալու եմ Հայաստան հենց այս նպատակադրմամբ` ուսումնասիրել մամուլի ազատության վիճակը Հայաստանում, քանի որ այն մեզ համար ուսումնասիրության առաջնային հիմնախնդիրներից է:

-Պարոն Մուիժնիկս, ինչպե՞ս կգնահատեք երեկ գրանցված միջադեպը, երբ խտրականությունների դեմ պայքարող ակտիվիստները ներխուժեցին խորհրդաժողովի դահլիճ: Այս միջադեպը ինչպե՞ս անդրադարձավ Ձեր կարծիքի վրա՝ ՀՀ-ում մարդու հիմնարար և կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման վերաբերյալ:

-Ընդհանուր գծերով դա այն է, ինչ ակտիվիստներն անում են ամբողջ աշխարհում: Գրանցվեց սովորական մի երևույթ, ես այդպիսի դեպքերի ականատեսն եմ եղել ՄԱԿ-ում, ԵԽ-ում և այլ տեղերում: Ամեն բան նորմալ էր, և ես կարծում եմ, որ իշխանությունների արձագանքն ու պահվածքը շատ ճիշտ էր. նրանք թույլ տվեցին, որ ակտիվիստներն ունենան իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն:

-Կարծիքի ազատ արտահայտման իրավունքի ապահովման տեսանկյունից և համաձայն ԵԽԽՎ Կանոնակարգի դրույթների՝ արդյոք ՀՀ ԱԺ նախագահի կողմից՝ ԵԽԽՎ պատվիրակ Զարուհի Փոստանջյանին հայկական պատվիրակության կազմից հեռացնելը արդարացվա՞ծ էր:

-Կներեք, բայց ես չեմ կարող այդ մասին մեկնաբանություններ անել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031