Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավարը Զարուհի Փոստանջյանն է

Հոկտեմբեր 22,2013 13:33

«Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում միաձայն ընտրվել է խմբակցության նոր ղեկավար`Զարուհի Փոստանջյանը: Նիստին մասնակցել է նաեւ Ալեքսանդր Արզումանյանը:

Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, որը հրավիրվածի կարգավիճակով է մասնակցել խմբակցության նիստին:

Արմեն Մարտիրոսյանը վերահաստատեց, որ Ռուբեն Հակոբյանն անձնական որոշում է կայացրել ու ասաց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք  ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները`վստահեցնելով, որ դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ: Թեկուզ անձնական որոշմանը վերաբերվող դրդապատճառները դարձյալ չմեկնաբանվեցին`բացառելով միջանձնային, ներանձնային խնդիրները ևս:

Ի՞նչ անակնկալ փոփոխություններ են, ինչպե՞ս եք բացատրում այս ընտրությունը, մանավանդ, որ առավոտյան ասել էիք, որ չեք պատրաստվում ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը լրագրողների`հարցերին Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մեզ համար պարոն Հակոբյանի որոշումը սպասելի չէր, ինքն անձնական որոշում է կայացրել: Մենք չենք իմացել, որ նման որոշում կլինի, բայց դա կապ չունի ստրասբուրգյան իրադարձությունների վերաբերյալ տարբեր մոտեցումներով: Ես էլի իմ այն կարծիքին եմ, որ մենք տարբեր սերունդների ներկայացուցիչներ ենք`տարբեր մոտեցումներով»:

Տրամաբանական որոշում պե՞տք է լինի նման հայտարարության համար՝ հարցին Փոստանջյանն, ասաց, որ դա անձնական որոշում է եղել եւ պատճառները պետք է Ռուբեն Հակոբյանից պարզել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031