Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանին ՀՀ 3 նախագահների գրասենյակներից պատասխանել են

Հոկտեմբեր 22,2013 13:10

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ստացել է ՀՀ երեք նախագահների գրասենյակներից իր նամակի պատասխանը:

Այսօր «Հենարան» ակումբում պարոն Իսագուլյանը վստահեցրեց, որ իր նամակի պատասխանները իրեն լիովին բավարարում է, ինքը սպասում է գործընթացի շարունակությանը:

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանն հայտարարել է, թե չեն արձագանքելու ձեր նամակին, ասաց. «Ինձ համար ընկալելի է Սողոմոնյանի արձագանքը, թե երկու օր առաջ հանդիպել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, հանդիպման հարց չի արծարծվել, հանկարծ… նամակին չարձագանքելու պատճառաբանությունը շատ հստակ է, պարզ ասում են՝ Գառնիկ ջան երբեւէ խնդիր ունեցե՞լ ես հանդիպման առումով»:

Հարցին, թե ինչ երաշխիք ունեք, որ ՀՀ նախագահն երի մյուս գրասենյակներից դրական կարձագանքեն, պատասխանեց. «Որեւէ նախագահի հետ հանդիպելու խոչընդոտ չեմ ունեցել, չունեմ: Եթե գնա որեւէ գրասենյակ, ինձ հաստատ չեն մերժելու, բայց հանդիպումը լինելու է իրենց ընկերոջ, նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանի հետ: Հիմա այն պահն է, որ պետք ճշտվի ՀՀ քաղաքացի Գառնիկ Իսագուլյանի հետ հանդիպում կլինի՞: Վստահ եմ, որ կհանդիպեմ: Երեք նախագահների գրասենյակից էլ արձագանքել են, բայց թե Ինչ ենք խոսել, դա հրապարակելու համար պետք է փոխադարձ համաձայնություն լինի:

Խոսել եմ նախագահների խոսնակների հետ, թույլ տվեք այս պահին ոչինչ չասեմ: Հավատում եմ, որ հանդիպում կլինի, կարող է շատ երկար ձգվի: Երեքի ուժեղ ու թույլ կողմերն էլ գիտեմ, գիտեմ ինչի են ընդունակ: Եկեք համբերենք, կարեւոր գործոնը համբերությունն է: Կարեւորը՝ բոլորի մոտ էլ դրական տրամադրվածություն կա: Մնում է գործընթացի շարունակությունը»:

Նա նաեւ հրապարակեց նախագահներին ուղարկած իր նամակի բովանդակությունը, բացատրեց, որ դեռ հայցում է նրանց հանդիպումը ու ՀՀ նախագահների եռակողմ հանդիպման մասին դեռ ոչինչ չի նշել նամակում. «Նամակում գրել եմ… հայցում եմ ձեզ հետ հանդիպելու հնարավորություն՝ ձեզ ներկայացնելու մեր դիտարկումները հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու ու հիմնախնդիրները լուծելու վերաբերյալ, ինչպես նաեւ ձեր տեսլականը այդ հարցերի առնչությամբ»:

Նրա խոսքով, ինքը Նամակում ոչ մի խոսք նախագահների հանդիպման մասին չի գրել, որովհետեւ չի բացառվում, որ հանդիպման ժամանակ հանդիպման լրիվ այլ ֆորմատ առաջարկվի: Նա ասաց, որ իր այս նախաձեռնությունից հետո, իրեն մոտեցել են ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ, վարչապետեր, ասել են՝ իրենց էլ ընդգրկի այդ հնարավոր հանդիպմանը , բայց ինքը մերժել է: Պարոն Իսագուլյանի խոսքով, ինքը առաջիկայում ԼՂՀ է այցելելու՝ հանդիպելու Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին՝ խնդրելու՝ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու: ՀԻշեցնենք, որ նախագահների հանդիպման նախաձեռնությունում պարոն Իսագուլյանը նախատեսել է նաեւ ԼՂՀ նախկին ու ներկայիս նախագահների մասնակցությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031