Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Որեւէ անձնական պատճառ չկա»

Հոկտեմբեր 22,2013 13:06

«Որեւէ անձնական պատճառ չկա»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն`անդրադառնալով այդ պաշտոնից իր հրաժարականի:

«Ես դիմել եմ, խմորել եմ, Ձաֆֆի Հովհաննիսյանը տեղյակ էր վաղուց, խնդրել եմ, որ հարգեն իմ ցանկությունը: Իհարկե, Րաֆֆին ցանկանում էր, որ ես շարունակեի մնալ ղեկավարի պաշտոնում, բայց որովհետեւ շատ դեմոկրատ անձնավորություն է, ի վերջո, թողեց ինձ, որ որոշեմ»,- ասաց պարոն Հակոբյանն, այդպես էլ չմեկնաբանելով իր որոշման բուն պատճառը: Միայն ասաց, որ չմեկնաբանել էլ մեկնաբանության տեսակ է ու ասաց, որ կուսակցության, խմբակցության կամ որեւէ հարցի հետ խնդիր չկա. «Սա իմ ցանկությունն է»: Ասաց, որ շարունակելու է մնալ խմբակցությունում:

Թե ո՞ւմ կցանկանար տեսնել խմբակցության ղեկավարի պաշտոնում`Հակոբյանն ասաց, որ կքննարկեն`կորոշեն. «Պետք է ծրագիր ներկայացնի»:
Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ Հակոբյանն անձնական պատճառներով է հրաժարական տվել: Մեր այդ դիտարկմանը Ռուբեն Հակոբյանն ասաց. «Յուրաքանչյուր անձնավորություն, բնականաբար, իր անձնական պատճառներով եւ ցանկություններով է որեւէ քայլի դիմում ու էստեղ չեմ կարծում, որ որեւէ արտառոց բան է եղել»:

Այս պահին խմբակցության անդամները եւ Արմեն Մարտիրոսյանը խմբակցության ղեկավարի սենյակում շարունակում են իրենց քննարկումը`հարցի վերաբերյալ: Արդյո՞ք սա խմբակցության նիստ է`լրագրողների հարցին այդպես էլ պատասխան չեղավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031