Այսօր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը լրագրողներից մեկի հարցին, թե իր մասին պարբերաբար ինֆորմացիա է տարածվում, որ նա գաղտնի գործակալ է, եւ նա երբեք չի հերքել այդ խոսակցությունները, հետեւյալ պատասխանը տվեց. «Իմ մասին ինֆորմացիա ստացեք Սեյրան Օհանյանից, զինված ուժերից եւ այստեղ ապրում եմ որպես ՀՀ քաղաքացի, վերլուծաբան եմ, իմ վերլուծություններն ազնիվ են եւ օբյեկտիվ, իհարկե իշխանություններն ու ընդդիմությունը կարող են դրանք չհավանել: Ես աշխատել եմ ԱՄՆ-ում:
Եվ մի բան էլ` ես չեմ ուզում այստեղ դառնալ արտգործնախարար: Ես երբեք չեմ անդրադարձել այդ խոսակցություններին, չեմ հերքել դրանք, որովհետեւ համարել եմ, որ դա հերքելու արժանի ինֆորմացիա չէ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ