Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ի պատասխան մեր հարցի` Ռուբեն Հակոբյանի հետ խոսել է, դեռ չի՞ հստակեցրել իր կարծիքը, ասաց, որ պրն Հակոբյանն անձնական որոշում է կայացրել եւ դա կուսակցության հետ որեւէ կապ չունի: Այլ մանրամասներ, Արմեն Մարտիրոսյանը չասաց`դրանք թողնելով Ռուբեն Հակոբյանին:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք Ռուբեն Հակոբյանին համոզելու խնդիր չունեն, քանի որ յուրաքանչյուրն ինքն է իր որոշումը կայացնում: «Փառք Աստծո, այս անգամ ներկուսակցական անհամաձայնությունների հարց չի»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Խմբակցության հաջորդ նախագահի հարցը կորոշվի խմբակցության նիստում:
Ի դեպ, այսօր երեկոյան տեղի է ունենալու «Ժառանգության» վարչության նիստ, որտեղ, ըստ Մարտիրոսյանի, ի թիվս այլ հարցերի՝ նաեւ այս հարցի շուրջ կխոսեն:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ