Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է մեր սիրելի գործընկերուհին

Հոկտեմբեր 22,2013 12:48

Ծանր եւ հանկարծահաս հիվանդությունը մեզնից խլեց մեր սիրելի ընկերուհուն, մեր ժպտերես ու թանկագին Ժենյային: Տաս տարի շարունակ՝ մինչեւ 2005 թվականը, նա «Առավոտի» թիմի լավագույն անդամներից էր, եւ ի տարբերություն մյուս լավագույնների՝ նրա անունը չէր երեւում, նրա անունը հայտնի չէր դառնում հասարակությանը, որովհետեւ նա գրում էր առաջնորդողները: Գենոֆյա Մարտիրոսյանը խմբագրել եւ գլխավորել է մի քանի լրատվամիջոցներ, նա ոչ միայն հրաշալի լրագրող էր, այլեւ անփոխարինելի ընկեր, հոյակապ անձնավորություն:

Դավադիր հիվանդությունը շատ անսպասելի խցկվեց Ժենյայի կյանքը եւ շատ անսպասելի խլեց այն, ինչը դեռ կարելի էր փրկել: Ընկերները ու հարազատները, նրան թեկուզ հպանցիկ ճանաչողները արդեն ոտուձեռ ընկած փորձում էին օգնել, որպեսզի նա բուժում ստանա արտասահմանում: Մոտ օրերս նախատեսվում էր բարեգործական համերգ՝ Ժենյայի համար: Բայց նա չսպասեց…
Ցավալի ու անդառնալի է մեր կորուստը:
Հանգչիր խաղաղությամբ, մեր լուսավոր ու պայծառ Ժենյա…
«Առավոտի» խմբագրությունը խորը կսկիծով ցավակցում է Ժենյայի որդիներին եւ սիրելիներին, հարազատներին եւ ընկերներին՝ նման անդառնալի կորուստի համար:

«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հոպար says:

    ԱՓՍՈՍՈՒՄ ԵՒ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ

  2. Համլետ says:

    Սգում եմ ձեզ հետ միասին:Լավերն ավելի շուտ են գնում,նրանք պետք են Տիրոջը՝ վերևում…

  3. Naira says:

    Ինչքան լավ խոսքեր ասվեն Ժենիայի հասցեին էլի քիչ կլինի, բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան արտակարգ մարդ էր նա: Ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ բախտ և պատիվ եմ ունեցել աշխատել նրա հետ: Իսկ հիմա անասելի ցավ եմ զգում……

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031