Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ աճը 3.2 տոկոս է

Հոկտեմբեր 22,2013 12:45

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է ընդամենը 3,2 տոկոսով, ընդ որում՝ օգոստոսի համեմատ սեպտեմբերին առեւտրաշրջանառությունը նվազել է 0,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 4,1 տոկոսով։ Միջին աշխատավարձը նույնպես նվազել է 0,3 տոկոսով։

«ՉԻ» – Եթե հիշում եք՝ մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այն կառավարությունը, որն ի վիճակի չի լինի տարեկան 7 տոկոս աճ ապահովել, հրաժարական կտա։ Ավելի ուշ կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, թե 2013-ին սպասվում է 6,2 տոկոսանոց աճ։ Հիմա պարզվում է, որ աճը 3.2 տոկոս է: Բայց արդյոք իրականում գոնե այդպիսի աճ կա։ Եթե այո՝ ապա ո՞ւմ է պետք այդ աճը, եթե միջին աշխատավարձը նվազում է։ Պարզ ասած՝ ո՞ւմ գրպանն է լցվում այդ աճը։

Տիգրան Սարգսյանը, կարծում ենք, ամեն ինչի համար շատ սահուն բացատրություններ կգտնի։ Եվ իհարկե՝ նրա կառավարությունը հրաժարական չի տա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031