Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ներկայացուցիչ. «Հայաստանում չկա քաղաքական կամք, քաղաքական էլիտայի կողմնորոշում»

Հոկտեմբեր 22,2013 12:31

Այսօր Ուկրաինայի «Իրավական նախաձեռնությունների լաբորատորիայի» ներկայացուցիչ Իհոր Կոհուտը «Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինդեգրման ինդեքս-2013»-ի ներկայացման ժամանակ պատմեց, թե Ուկրաինան ինչ ճանապարհ է անցնում՝ երկխոսության շրջանակներում. «Ուկրաինան պետք է ընդունի ԸՕ, որը հիմնված լինի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության արդյունքների վրա: Երկխոսության մեջ շատ ենք խոսում, քիչ գործում: Դատախազությանը վերաբերող օրենսդրական նորմերն ու կարգավորումներ են պետք: Դժբախտաբար, մենք ստիպված եղանք աշխատել վերջնաժամկետների շրջանակներում, որոնք պահպանված չեն: Երեկ պետք է Ուկրաինայի կողմից որոշում կայացվեր Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ չստորագրման, բայց դեռ չի կայացվել, վերջնաժամկետը հետաձգվել է: Այդ որոշումը պետք է Ուկրաինան կայացնի 2-3 շաբաթից: Որեւէ մեկն այսօր չի կարող ասել, որ համաձայնագիրը կստորագրվի 100 տոկոսով»:

Նա նշեց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման շրջանակներում Ուկրաինայի պատմության մեջ չլսված իրադարձություններ են եղել. «Յանուկովիչը, Ուկրաինայի կառավարությունը մեծամասնական խմբակցությամբ միացան եւ որոշեցին քվեարկել բոլոր եվրոպական օրենքների կողմ: Դա առաջին անգամ էր Ուկրաինայի պատմության մեջ, որ համագործակցություն ունեցանք Ուկրաինայի խորհրդարանում:

Այն կոմունիստները, որոնք խորհրդարանում են, ՄՄ-ին անդամակցելու համար քայլեր են մշակում, ծրագրեր են անում, բայց հասարակության կողմից աջակցություն չեն ստանում: Հայաստանում իրավիճակը տարբեր է, անհրաժեշտ էր քաղաքական էլիտայի կողմնորոշումը: Իհարկե, Ուկրաինայում ունենք լավ իրավիճակ փոխգործակցության, հարաբերությունների ընդլայնման՝ ԵՄ-ի հետ, միգուցե ինչ-որ աշխատանքներ այլ ուղղությամբ են գնացել, բայց Հայաստանում ավելի շատ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են գնացել: Ուկրաինայում չկա որեւէ պետական կառույց, որը համակարգում է եվրաինտեգրման գործընթացը, բայց կա քաղաքական կամք»:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ Հայաստանում բուն բանակցային գործընթացը շատ ինտենսիվ է. «Վրաստանի ներկայացուցիչները նույնիսկ արտահայտվում էին, որ բանակցային գործընթացում Հայաստանն իրենցից նույնիսկ առաջ է անցնում»: Բորիս Նավասարդյանն ասաց, որ վերջին 3 խոշոր ընտրություններում ակնհայտ բռնության կամ խտրականության դրսեւորումների բացակայությունն էր, որի համար Հայաստանը հստակ առաջընթաց ապահովեց այդ ինդեքսներում: Այնուամենայնիվ, արդեն կանխատեսվում է, որ Հայաստանը կսկսի նահանջ արձանագրել: Հայաստանը հիմա 6 երկրներից 4-րդ տեղն է զբաղեցնում՝ եվրաինտեգրման ուղղություններով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031