Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան.«Ժամանակն է, որ ռուսները Հայաստանին ավելի հարգանքով վերաբերվեն»

Հոկտեմբեր 22,2013 12:25

«Մինչեւ Վիլնուսյան գագաթնաժողովը տարածաշրջանային շատ փոփոխություններ կլինեն եւ Հայաստանի առավելությունը` իր կայունությունը, մարտահրավեր է դարձել»,- այսօր «Peoplemeter» ակումբում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Հայաստանի օլիգարխները, որոնք տգետ եւ մուլտիպլիկացիոն կերպարներ են` նրանք կողմ են Մաքսային միությանը»,- վստահեցրեց նա:

Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ ասաց, որ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր փաստաթուղթ է պատրաստվում, սակայն սա Վիլնյուսի հետ կապ չունի, այնտեղ պարզապես կստորագրվի մի փաստաթուղթ, որը ըստ նրա Հայաստանին բարեփոխումների կպատրաստի. «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ իրականում Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքին ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել եւ նրա մշուշոտ խոստումը` դեռևս փաստ չէ: Մեզանից ոչ ոք Ասոցացման պայմանագիրը չի տեսել ու մտահոգիչ է այն, որ ՀՀ իշխանություններից ոչ մեկ այդ որոշման մասին տեղյակ չէր: Մի բան հստակ է` ՀՀ-ն չունենալով սահման Մաքսային միության երկրների հետ, ունի իրավական արգելքներ ու դրանք պետք է լուծվեն: Մաքսային միությունը ազատ առեւտրի գոտի չէ ու երեւի ժամանակն է, որ ես սկսեմ ռուսերեն սովորել…»:

Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երեկվա ասուլիսին, երբ խոսելով Ադրբեջանին զենք մատակարարելու մասին՝ նշել էր, թե բալանսը մեր եւ նրանց միջեւ պահպանվում է` չհամաձայնելով հնչած տեսակետի հետ, հետեւյալն ասաց. «Սա մի բալանս է, որը հաշվվում է հայկական արյամբ: Ժամանակն է, որ ռուսները Հայաստանին ավելի հարգանքով վերաբերվեն: Եվ եթե սա բալանս է, ապա շատ վտանգավոր բալանս է Ռուսաստանի կողմից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031