Այսօր «Արեւելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման ինդեքս-2013»-ի ներկայացման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան անդրադարձավ Հայաստան-ԵՄ նոր հարաբերություններին: Նա նշեց, որ քաղհասարակության կողմից ներկայացված ինդեքսները շատ օգտակար են. «ԵՄ-ն մեծապես աջակցել է՝ ամրապնդելու քաղհասարակության դերը:
Հաշվի առնելով Հայաստանի որոշումը՝ Մաքսային միությանը անդամակցելու, քաղհասարակությունների միջեւ հարաբերությունը շատ ավելի կարեւոր է դարձել մեզ համար: Այսօր անհրաժեշտ է վերանայել բոլոր ծրագրերը, որոնք պլանավորված էին ՀՀ-ի հետ համագործակցության համար: Բայց, համենայնդեպս, մենք կշարունակենք տրամադրել մեր աջակցությունը Հայաստանի քաղհասարակությանը: Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման այլ հեռանկարները պետք է քննարկվեն: Չեմ կարող կանխատեսել, թե այդ քննարկումն ինչ արդյունքների կգա, բայց հանձնառությունն է ԵՄ-ի ՀՀ-ի հետ ունենալու հզոր համագործակցության եզրեր»:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով՝ «Ուրախալի, է, որ Արեւելյան գոծընկերության նկատմամբ հետաքրքրությունը դեռ կա Հայաստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ