Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյանի ձւակերպմամբ`Սերժ Սարգսյանը շախմատ սիրող անձնավորություն է, Հայաստանը`զինվոր

Հոկտեմբեր 22,2013 12:09

Այսօր Peoplemeter ակումբում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը անդրադարձավ տարածաշրջանային զարգացումներին:
Ռիչարդ Կիրակոսյանը գտնում է, որ այս պահին Հայաստանի առավելությունը տարածաշրջանային մյուս պետությունների համեմատ կայանում է նրանում, որ Հայաստանը մի բան է առաջարկում, ինչը չեն առաջարկում մյուս հարեւանները, իսկ դա` կայունությունն է. «Հայաստանն ի համեմատ մյուսների` առավել կայուն երկիր է, սակայն այս կայունությունը վտանգի տակ է»:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով` ՀՀ նախագահը դեռեւս չի կարողացել բացատրել Մաքսային միության ընտրության պատճառը. «Հայաստանում գրեթե ոչ ոք չգիտի այս որոշման հանգամանքների մասին: Ես սխալ եւ կորցրած հնարավորություն չեմ համարում սա, բայց այս որոշման հետ մի բան այն չէ, եւ որպես հանրային ոլորտի ներկայացուցիչներ մեր խնդիրը պետք է լինի դեբատների միջոցով այս մասին առավել շատ խոսելը»:

Ռիչարդ Կիրակոսյանը գտնում է, որ Բելառուսիան եւ Ղազախստանը այնքան էլ հակված չեն Հայաստանին Մաքսային միություն ընդունելու:

Ըստ նրա`մեր նախագահն ու վարչապետը ուրախ էին եվրոբոնդերի հետ կապված, ինչը, ցավոք, Հայաստանում ներդրումների վրա կունենա ազդեցություն. «Ներդրողները ցանկանում էին ներդրում անել այնպիսի երկրում, որը ավելի մոտ է Եվրոպական երկրներին: Բայց կա մի հանգամանք, մենք դեռ վստահ չենք, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը: Սեպտեմբերի երեքին Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ուղղված էր, նրան, որ Հայաստանը այո ասի Մաքսային միությանը, եւ ոչ` Եվրոպականին»:

Ռիչարդ Կիրակոսյանի ձևակերպմամբ`Սերժ Սարգսյանը շախմատ սիրող անձնավորություն է եւ Հայաստանը այս պարագայում`«Հայաստանը շախմատի տախտակի վրայի զինվոր է: Հայաստանը կարեւոր դիրք չէ գրավում այդ տախտակի վրա: Դեռ հստակ չէ, թի ինչ օգուտներ կունենա Հայաստանը Մաքսային միությունից եւ ի վերջո սա վիրավորանք էր Հայաստանի իշխանությունների համար: Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր են, սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը պատանդ կդառնա Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի տնտեսություններին: Մի բան հստակ է`սեպտեմբերի երեքից հետո Հայաստանը տարածաշրջանում ավելի բարենպաստ վիճակում է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031