Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրը սրբություն է, հասկացա՞ք, ես ձեր…

Հոկտեմբեր 22,2013 11:54

«Ես մի բան գիտեմ, այսօրվա դրությամբ՝ «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլատրի նման հայհոյանքներ»։ Նման մեջբերումներ անելն անգամ հաճելի է։ Այս ոսկե խոսքերի հեղինակը ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն է։

Ըստ լրատվամիջոցների՝ մայրական մոտիվը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին և Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ստիպել է հիշել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորանշանակ ղեկավարը։ Որը, պարզվում է, նույն ինքը՝ ԱԽ քարտուղար, բոլորիս ծանոթ Արթուր Բաղդասարյանն է։ (Ի դեպ, այն, որ հատկապես Արթուր Բաղդասարյանը և ոչ այլ ոք պետք է ղեկավարի Վոլեյբոլի ֆեդերացիան, ունի անվիճարկելի հիմնավորում. ՌԴ-ում Վոլեյբոլի ֆեդերացիան ևս գլխավորում է Անվտանգության խորհրդի քարտուղարը):

ԲՀԿ-ից էլ ակնարկեցին, թե ՀՀ-ում չկա մի քաղաքացի, ով համարձակություն կունենա բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ։ Իսկ ո՞վ է առարկում, ավելի ստույգ, ո՞վ համարձակություն կունենա առարկել։ Այսպես ժամանակին Նապոլեոնն էր ասում. «Դեռևս չի ձուլվել այն փամփուշտը, որն ինձ կխոցի»։ Եվ, փաստորեն, ճիշտ էր…
Այս կոնֆլիկտում, սակայն, մեզ համար առանցքայինը «տղամարդկային բանավեճ» բառակապակցությունն է։ Առհասարակ, տղամարդկության թեման Հայաստանում խոր արմատներ ունի։ Հենց երեկ մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, նկատեց, որ ինքը երբևէ կնոջ վրա ձեռք չի բարձրացնի։ Պարոն Սեդրակյանը, ինչպես ցանկացած պատվախնդիր տղամարդ, վստահ է, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված հարցը կնոջը վայել չէր, սակայն իր կողմից ֆիզիկական հաշվեհարդար նրա հանդեպ՝ անհավատալի է։ Կայքերից մեկին նա երեկ ուղղակի ասել էր. «Այդ մասին ամոթ ա հարց տալը կամ խոսալը։ (…) Ենթադրենք, ասել եմ՝ չէր սազում, որ աներ ըտենց բան։ Դա ուրիշ խնդիր ա։ Բայց ինչ-որ պատժել կամ ծեծել… Ես տղամարդ տղա եմ՝ կնոջ հետ կապված (հարցերում.– Լ. Ա.)»:

Վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանը ոչ այնքան հեռու անցյալում շատերի ներկայությամբ հարվածեց գործարար մի կնոջ։ Եվ հատկապես տղամարդիկ սկսեցին բարձրաձայն քննադատել նրան։ Իբրև թե՝ իսկական տղամարդուն վայել չէ կնոջ վրա ձեռք բարձրացնել։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Եթե վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարով էլ ենք կրկնօրինակում ռուսներին, նշանակում է մեր վիճակը շատ ավելի ծանր է և հիշեցնում է սովետի ժամանակները։ Ուրեմն վերևներում ամեն ինչ որոշված է, և պետք է սպասել հաջորդ քայլին, որի մասին անգամ մտածելը սարսուռ է առաջացնում։ Այստեղ արդեն կարևոր չէ թէ որ օլիգառխը որին է հայհոյել։ Այդ «տղամարդկային բանավեճ»–երը ավարտվում են կամ իրենց ախռանիկներին իրար դեմ կռվեցնելով, կամ էլ համատեղ նոր բիզնես ծրագրեր իրականացնելով։ ( յԱԽՔ դառնալը նույնպես հաջողված բիզնես ծրագիր է)

  2. ՆՈՆՆԱ says:

    Պարոն Բաղդասարյանը այնքան կիրթ,լուրջ, հավասարակշռված անձնավորություն է, որ ցանկացաց իրավիճակում ոչինչ իրեն չի ստիպի ափերից դուրս գալ: Չնայած իր երիտասարդ տարիքին Նա անցել է բավականին երկար քաղաքական ճանապարհ, ինչը չես ասի մնացաց նորելուկ ու ինքնակոչ կուսակցությունների ու նրանց ղեկավարների մասին: Չգիտեմ նյութում տեղ գտած այլ անձինք ոնց, բայց վստահ կարող եմ ասել, որ անձը, որը բացի քաղաքականությունից մշտապես փորձում է զարգացնել գիտությունը եւ մասնավորապես ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ , երբեք չմտածված քայլ չեր անի: Հարգելի պարոն Բաղդասարյան Դուք եւ’ որպես մարդ, եւ’ որպես քաղաքական գործիչ օրինակ եք ծառայում բոլորին, ուղղակի չար լեզուները փորձում են վատաբանել Ձեզ: Շատերն են փորձում նախանձից ելնելով ցեխ շպրտել Ձեր ուղղությամբ, բայց թող նայեն իրենց ձեռքերին, դրանք ավելի ցեխոտ են: Դու մարդ եք մեծատառով: Մենք միշտ Ձեր կողքին ենք: Իսկ չար լեզուրներին խորհուրդ եմ տալիս կարդալ Ձեր ինքնակենսագրությունը եւ համեմատական տանել մնացացների հետ

  3. Կարեն says:

    Պարոն Բաղդասարյան, այդ Դուք եք…?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031