Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» տեղյակ չեն Ռուբեն Հակոբյանի հրաժարականի պատճառներից

Հոկտեմբեր 22,2013 11:46

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ երեկոյան հայտարարել էր, որ հրաժարվում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից:

Այսօր Aravot.am-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ պարոն Հակոբյանից եւ խմբակցության մյուս անդամներից: Ռուբեն Հակոբյանը, սակայն, դեռեւս չի եկել խորհրդարան: Դեռ խորհրդարանում չէ նաեւ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, փոխարենը խորհրդարանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ անտեղյակ է պարոն Հակոբյանի հրաժարականի պատճառներից, այդ մասին տեղեկացել է մամուլից, այդ իսկ պատճառով էլ եկել է խորհրդարան՝ հարցի էությունը պարզաբանելու:

«Ժառանգություն» խմբակցության մյուս անդամը՝ Թեւան Պողոսյանը, եւս անտեղյակ էր, ուստի որեւէ մեկնաբանություն չարեց:

Այս պահին Արմեն Մարտիրոսյանն ու Թեւան Պողոսյանը խմբակցության սենյակում սպասում են Ռուբեն Հակոբյանին եւ Զարուհի Փոստանջյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

P.S Զարուհի Փոստանջյանն արդեն եկավ: Խմբակցության սենյակում նրանք քննարկում են հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031