Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Ճիշտ կլինի Խաչիկը սկզբում գնա Սաֆարովին այրի»

Հոկտեմբեր 22,2013 11:43

Հատված «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից

– Պարոն Մարտիրոսյան, Դուք կարծում եք, որ Դավիթ Հարությունյանը ժողովրդավա՞ր անձնավորություն է, և նրա յուրաքանչյուր քայլ բխում է երկրի ոգո՞ւց։

– Ես կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանը մինչև հիմա այնպիսի քայլեր է իրականացնում, որոնք չեն համապատասխանում մեր պետականության ճշմարիտ ընթացքին։

– Մի՛ ուրացեք Ձեր «եղբորը», պարո՜ն Մարտիրոսյան, մի՛ ուրացեք, նա ձեր կուստիկնոջը միջազգային ասպարեզներում դրսևորվելու ժողովրդավարական հնարավորություն, հարցի իրավունք է տվել, պարո՜ն Մարտիրոսյան։

– Ժողովրդավարությունից դրդված՝ Դավիթ Հարությունյանը պետք է օժանդակեր, որպեսզի ընտրական օրենսգրքում բովանդակային փոփոխություններ իրականացվեին։

– Դուք այդ մասին ասե՞լ եք տիկին Զարուհուն, որ Դավիթ Հարությունյանին համապատասխան պահանջ ներկայացնի։

– Ես և Հովսեփ Խուրշուդյանը մշտապես այս հարցը բարձրացրել ենք, այնպես որ, այս հարցում Զարուհուն եկեք թողնենք հանգիստ։

– Ինչո՞ւ, վախենում եք Խաչիկ Ասրյանն իսկապես նրան այրի՞ խարույկի վրա։

– Ճիշտ կլինի՝ Խաչիկը սկզբում գնա Սաֆարովին այրի, նոր այդ ժամանակ կմեկնաբանենք իր խոսքերը՝ Զարուհու մասով։

– Խաչիկն է, բա որ գնա՞ց, բա որ այրե՞ց, ի՞նչ եք անելու էդ ժամանակ։

– Այդ ժամանակ նոր մեկնաբանություն կպահանջեք ինձնից։

– Փաստորեն, դեմ չեք Զարուհուն այրելուն։

– Ոչ թե դեմ չեմ, այլ խիստ կասկածում եմ նրա այրման գործընթացին։

– Փորձի՞ց գիտեք. Զարուհին ջրում չի խեղդվում, կրակում չի՞ այրվում։

– Ոչ, ես ցիտում եմ ասվածը Սաֆարովի մասով, ընդամենը։ Եվ ուրիշ ոչինչ։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031