Ալմաթիում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի 7 անդամներից 5-րդ բռնցքամարտիկն էլ դուրս մնաց պայքարից:
Երկու հաղթանակից հետո 56 կգ քաշային Արամ Ավագյանը երեկ երրորդում 0:3 հաշվով պարտվեց կուբացի Ռոբեյսի Կարազանային: Մեր ընտրանուց ռինգում առայժմ մնացել է երկու բռնցքամարտիկ՝ Նարեկ Աբգարյանը (52կգ) եւ Արամ Ամիրխանյանը (69): Նրանք այսօր երեկոյան մենամարտելու են, համապատասխանաբար, ուզբեկստանցի Յուսուրբեկ Լատիպովի եւ մեքսիկացի Մարվեն Կարբերայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ