Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգերի թանգարանի շնորհանդես` Շուշիի արվեստի կենտրոնում

Հոկտեմբեր 22,2013 11:35

Հոկտեմբերի 22-ին ժամը 12:00-ին Շուշիի արվեստի կենտրոնում տեղի կունենա Գորգերի թանգարանի շնորհանդեսը: Թանգարանը ստեղծվել է մասնավոր նախաձեռնությամբ` Վարդան Ասծատրյանի կողմից, ով ներկայումս զբաղեցնում է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում հյուսված 250-ից ավելի գորգեր, որոնք լավագույնս ներկայացնում են արցախյան գորգարվեստի առանձնահատկությունները:

Թանգարանի ստեղծման նպատակն է մոռացությունից ու կործանումից փրկել արցախյան ավանդական գորգերն ու գործվածքները, մշտական ցուցադրության միջոցով ներկայացնել արցախյան գորգագործական մշակույթը` այդ կերպ նաև հակազդելով Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող հայկական մշակույթի յուրացման քաղաքականությանը:
Շուշիի արվեստի կենտրոնը (ի սկզբանե` «Սարգսյանց» ցուցասրահ) հիմնադրվել է 2012թ. մոսկվայաբնակ բարերար Կարո Սարգսյանի կողմից: 2013թ. օգոստոսին շենքի առաջին հարկը անհատույց հատկացվել է արցախյան գորգերի և կենցաղային հին իրերի պահպանման ու ցուցադրման համար:

Արցախի մշակութային ժառանգության պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված այս նախաձեռնությունը կարևորելով՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Գորգերի թանգարանի գործունեությանը:

Պետություն-մասնավոր փոխգործակցությամբ, այսպիսով, Շուշիում ստեղծվում է մշակութային ևս մեկ հաստատություն, որի գործունեությունը կարող է նախադրյալներ ստեղծել՝ Արցախը գորգագործության ուսումնասիրության ու զարգացման կենտրոն դարձնելու համար:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031