Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց ակումբային առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես է գալիս «Սանկտ-Պետերբուրգ» թիմի կազմում՝ 2-րդ խաղատախտակի առջեւ:
Մեկնարկային տուրում հայ շախմատիստը հաղթական մեկ միավոր է վաստակել իր թիմի համար, սակայն երեկ չի մասնակցել երկրորդ տուրին: «Սանկտ-Պետերբուրգը» երրորդ տուրից առաջ 100 տոկոսանոց արդյունքով ընթանում է 2-րդ տեղում: 53 ակումբների մրցապայքարում նույնպիսի արդյունք ունի եւս 11 ակումբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ