Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. Ռոզա Ծառուկյանը գյուղնախարարից ուրիշ պատճառով է նեղացել

Հոկտեմբեր 22,2013 11:15

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Aravot.am-ին վստահեցնում է, որ Հայաստանի ֆերմերների միության նախագահ Ռոզա Ծառուկյանի հրաժարականի ու նեղանալու պատճառը միայն որդուն շնորհակալագիր չտալու պատճառով չէ:

«Գյուղնախարարը տիկին Ծառուկյանին վերջում է որոշել հրավիրել՝ նախատոներից հետո: Համենայնդեպս, ավելի լուրջ պատճառներ կան, որ նա հրաժարական է որոշել տալ: Պատճառները նրանից հարցրեք, ես չեմ, որ ասելու եմ: Այդ կինը այնքան մեծ լումա է դրել գյուղատնտեսության մեջ, նա այսօր Հայաստանում մեծ գործ է անում, եւ նրան նեղացնելը անբարոյականություն է:

Տիկին Ծառուկյանը բոլոր ֆերմերներին ճանաչում է ու լավ տարբերում է արժանիներին ոչ արժանիներից: Մեր հանրապետությունում պետական պաշտոնյան ինչ ուզում է, անում է: Կարծում եմ, որ Հայաստանում ձեւավորվել է մի թիմ, որ իրենք իրենց նվերներ են տալիս, ուրախանում են: Պարզ էլ չէ՝ ովքեր էին հրավիրված, էդ ինչ ֆերմերներ էին: Ես ինքս այդ նույն պարգեւից 5 տարի առաջ հրաժարվել եմ, Դավիթ Լոքյանն էր ներկայացրել պարգեւատրման, որովհետեւ կարծում էի՝ ավելի լավ էր հողի մշակը ստանար: Այդ պարգեւը մարդու կենսագրությունում որեւէ նշանակություն չի կարող ունենալ…մի երկաթի, թե թղթի կտորով կպարգեւատրեն կարեւոր չէ ու հարաբերական է»:

Հիշեցնենք, որ տիկին Ծառուկյանը նեղացել էր, որ գյուղատնտեսի օրվա կապակցությամբ իր որդուն՝ Գագիկ Ծառուկյանին, գյուղնախարարն անգամ շնորհակալագրի չէր արժանացրել ու պարգեւատրել էր մի շարք ֆերմերների, որոնց որպես ֆերմերների միության նախագահ ինքն անգամ չէր էլ ճանաչում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031