Խորհրդարանականներից շատերը գրանտակերների կազմակերպած ակցիայի մասին արհամարհանքով արտահայտվեցին, իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ նկատեց. «Ուրախ եմ, որ ունեմ նման գործընկերներ, ես նրանց կողքին եմ ու նույն մտածելակերպի կրողը: Կարծում եմ, որ միասեռականները հայության անունից խոսելու իրավունքը չեն վաստակել, պարզապես չունեն այդ իրավունքը: Իսկ եթե պետք է խոսեն, ապա միայն իրենց նմանների անունից, միայն համապատասխան տեղերում, համապատասխան երկրների հովանավորության տակ»:
Պատգամավորը նկատեց, թե սրանք թերեւս ոգեւորված արտաքին «բարձր հովանավորչությամբ» ու գրանտներով՝ որոշել են դիմել քարոզչական կոշտ մեխանիզմների. «Խորհուրդ կտամ նրանց մնալ իրենց չափի մեջ ու հայ հասարակությանը, իշխանություններին չխառնել իրենց խաղերին»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ արդյոք մեր օրենսդիրները գիտակցո՞ւմ են, որ շատ հաճախ իրենց իսկ ձեռքով վավերացված օրենքներն են, որ պարարտ հող են ստեղծում մեր երկրում այլասերվածության քարոզի ու 5-րդ շարասյան աշխուժացման համար:
Ի պատասխան մեր դիտարկման, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ նկատեց, թե ինքը եւս շատ անհանգստացած է, որ մեզանում տեղի են ունենում ազգի արժեհամակարգին ոչ հարիր երեւույթներ, բայց նաեւ այն կարծիքին չէ, թե դրանց ի հայտ գալուն նպաստում են ԱԺ ընդունած օրենքները: «Այդ դեմքերը, ովքեր իրենց նման քայլեր են թույլ տալիս, մեր կողմից ընդունված օրենքների հետեւանքով չէ, որ հայտնվել են մեզանում: Աշխարհը թափանցիկ է, տեղեկատվություն, համացանց, ինչը նպաստում է նման գաղափարների տարածմանը»:
Կարդացեք նաև
Եվ համոզված է, որ նույնասեռականության դեմ պետք է պայքարել ոչ թե օրենքներով, այլ. «Դրանց ճանապարհը փակելու միակ միջոցը ճիշտ դաստիարակությունն է՝ ընտանիքում, դպրոցում, նաեւ այդ ամենին մեր հասարակության մերժողական վերաբերմունքը»:
Հ.Նաղդալյանը առաջարկեց՝ թող հասարակությունը պահանջի խորհրդարանից ընդունել օրենք, որով կարգելվի սրանց մուտքն ու քարոզը մեր երկրում, եւ հայ օրենսդիրները օր առաջ ձեռնամուխ կլինեն հասարակական պահանջի իրականացմանը:
Պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ մեր հարցին արձագանքեց հետեւյալ կերպ. «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու այն իրավունքները, որոնք ապահովված են եվրոպական բոլոր երկրներում», մնացյալը համարելով հասարակական ընկալումների խնդիր: Այսինքն՝ կան մարդիկ, որոնց ընկալումներով պաշտպանության լուրջ կարիք ունեն «խեղճ ու կրակ» ծոմակները:
Ի պատասխան մեր դիտարկմանը, թե «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «խոսքի ու խղճի ազատություն» լոզունգների տակ այսօր Հայաստանում բացահայտորեն այլասերում է քարոզվում, եւ դա մենք, նույն լոզունգներով կաշկանդված, հանդուրժում ենք, իրավապաշտպան պատգամավորը նկատեց. «Ես, ամեն դեպքում, դեմ եմ նման քարոզին: Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունները: Իսկ դրանք պահպանվում են այնքանով, որքանով մեր հասարակությունը չի ուզում տրանսֆորմացվել: Ու եթե չի՛ ուզում, ուրեմն՝ չի տրանսֆորմացվի»:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում
Այսպես կոչված նույնասեռականության պրոպագանդան արգելելը ԻՐԱԿԱՆՈՒՄ կնշանակի հենց նույնասեռականությունը նորից քրեականացնել, այս անգամ` հետին դռնից: Իսկ սա կլինի մարդու իրավունքների ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ, քանի որ նույնասեռական լինելը ՈՉ ԹԵ սուբյեկտիվ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ է, այլ մարդու օբյեկտիվ ԼԻՆԵԼՈՒ, ՆԵՐՔԻՆ ԷՈՒԹՅԱՆ տարրական-համամարդկային իրավունք (universal basic human right):
Մարդու (հատկապես տղամարդու) սեռականությունը բնության մեջ ամենաբարդն է, որը որոշվում է բեղմնավորման պահին ու ձևավորվել է հարյուր հազարավոր տարիների ընթացքում: Եթե այն «պրոպագանդայով կամ սոցիալական միջավայրով հնարավոր լիներ փոխել», ապա չորսոտանի արու կապիկները վաղուց Երկիր մոլորակի տերն ու տիրակալը կլինեին:
Տիեզերքում ՀՈԳԻՆ է հարատևում, ուստի ԲԱՐՈՅԱԿԱՆՈԻԹՅԱՆ հիմքը ո՛ չ թե մարմնական, այլ ՀՈԳԵԿԱՆ արժեքներն են. այսինքն՝ լինել բարի,աշխատասեր,ազնիվ, օգնող, կարեկցող և նման այլ հոգեկան արժեքներ: Ըստ այսմ էլ շատ հնարավոր է, որ ոմն մարմնավաճառ լինի լրիվ բարոյական անհատ, իսկ ոմն կույս/միանձնուհի՝ լրիվ անբարոյական: