Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում այդքան համառորեն պահել մի նախարարի, որը մատը մատին չի խփում

Հոկտեմբեր 22,2013 11:12

Սերժ Սարգսյանի երեկվա կարգադրությամբ ստեղծվել է Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ, որը մեկամսյա ժամկետում պետք է ամփոփի Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի եւ ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնի Սեւանա լճում իշխանի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը։

Իհարկե, շատ լավ է, որ Սեւանա լճի հիմնախնդիրները ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում են, եւ նա պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Սեւանի ձկնատեսակների, ջրի մակարդակի եւ էկոհամակարգի հետ կապված հարցերի շուրջ։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ են զբաղված բնապահպանության նախարարությունը եւ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը։

Իհարկե, հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է, իսկ Սեւանա լիճն էլ՝ ռազմավարական նշանակության խնդիր, սակայն մի՞թե երկրի նախագահը պետք է զբաղվի լճի ձկնապաշարների հարցերով։ Ավելին, երեկվա կարգադրության մեջ նշված է, որ ստեղծվելիք խորհուրդը պետք է մեկ ամսում ներկայացնի ձկնապաշարների վերականգնման նախագիծ, ասել է թե՝ այդ կարգադրությամբ պաշտոնապես հայտարարվում է, որ մինչ այդ բնապահպանության նախարարության կողմից իրականացված լճի ձկնապաշարների վերականգնման ծրագրերն անարդյունավետ են եղել։ Եվ այս դեպքում դարձյալ հարց է առաջանում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ չի անում այդ ծրագրերը (եւ ոչ միայն) ձախողած բնապահպանության նախարարին, որը, ի դեպ, ամեն անգամ մի քանի մանրաձուկ բաց թողնելով լիճ, սիրում էր դրանից մեծ փիառ անել։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը շարունակում այդքան համառորեն պահել մի նախարարի, որը մատը մատին չի խփում արդեն իսպառ ձկնազերծված լճի վերջնական կողոպտման դեմ պայքարելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. մարզի բնակիչ says:

    Սևանի սիգը ուր կորավ?, ով թալանեց ?, ինչու շուկայից անհայտացավ ու խանութները լցրեցին ռեզին հիշեցնող սառեցրած ձկներով,որը մրզելուց կեսը ջուր է լինում: Ոչխարի մսից զրկվեցինք,սիգայից զրկվեցինք,մտնում ես խանութ,չգիտես ինչ գնես ճաշ պատրաստելու համար:

  2. Համլետ says:

    Հերթը Սևանը իսպառ կործանելուն էլ հասավ…

  3. hamest says:

    նախագահը,կարծում եմ,մենակ է մնացել իր իսկ ստեղծած շրջապատում,ցավալի է մեր վիճակը

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031