Հռոդոսում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության երկրորդ տուրում Երեւանի «Միկան» երեկ համառ պայքարում 1,5:2,5 հաշվով զիջեց մրցաշարի, թերեւս, ամենաուժեղ թիմին՝ «Մոնտե-Կարլոյին»:
Հարիկա Դրոնավալի-Հոու Յիֆան, Լիլիթ Մկրտչյան-Համփի Կոներու, Լելա Ջավախիշվիլի-Պիա Կրամնիկ պարտիաներում խաղաղ արդյունքներ գրանցվեցին, իսկ ահա Էլինա Դանիելյանը զիջեց Աննա Մուզիչուկին: Այս տուրից հետո «Միկան» մրցաշարային աղյուսակում տեղափոխվեց վեցերորդ հորիզոնական:
Այսօր՝ երրորդ տուրում, մեր թիմը հանդիպում է «Ջելիկա ՊԵՊ»-ի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ