Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու էին մեղադրում Արծվիկ Մինասյանին, Էդուարդ Շարմազանովին եւ Խաչիկ Ասրյանին

Հոկտեմբեր 22,2013 10:57

Ինչ վերաբերում է պլակատներին, ապա դրանց վրա կարելի էր ընթերցել ՀՅԴ անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանի անունը: Միասեռականապաշտպանների «սեւ ցուցակում» ՀՅԴ-ական պատգամավորը հայտնվել է այն բանից հետո, երբ երաշխավորությամբ էր հանդես եկել «Դիյ» ակումբի հրկիզման փորձի համար մեղադրվող երկու երիտասարդների նկատմամբ կալանք չկիրառելու համար: Ընդամենը: Դա իրավունքների խախտում չէ, իհարկե: Ի վերջո, նշված երիտասարդների նկատմամբ քննություն իրականացվեց, ու նրանք կանգնեցին դատարանի առաջ:

Բայց Միքայել Դանիելյանն ու իր զինակիցները երեկ եկել ու պլակատներով եվրոպացիներին համոզում էին, թե Արծվիկ Մինասյանը երաշխավոր է կանգնել հանցագործներին, որոնք հրկիզել են նշված ակումբը: Սա արդեն հետաքրքիր է: Այսպես կոչված իրավապաշտպանները փաստորեն տարրական գիտելիքներ չունեն իրավունքների մասին:

Նախ, այն պահին, երբ Արծվիկ Մինասյանը երաշխավորությամբ էր հանդես եկել, տվյալ երիտասարդներն ընդամենը կասկածյալ էին, անգամ մեղադրյալ լինելով՝ նրանք չէին կարող համարվել հանցագործ, ինչպես ցանկացած ոք, քանզի գոյություն ունի «անմեղության կանխավարկած» ասվածը, եւ անձը հանցագործ կարող է ճանաչվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Սակայն միասեռականապաշտպանները նման սուտի-մուտի «մանրուքների» հետեւից ընկնելու ժամանակ ու հավես չունեն: Իրենց յուրային Ծոմակին են նեղել, ուրեմն…
Սրանց «Սեւ ցուցակում» նույն կերպ, այսինքն՝ միասեռականության թեմայով իր կարծիքն արտահայտելու համար, հայտնվել էր նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Սա էլ պակաս հետաքրքիր չէ: Փաստորեն միասեռականապաշտպանների ընկալմամբ, խոսքի ազատության, արտահայտվելու իրավունք ունեն միայն տրանսվիստիտներն ու նմանօրինակ կերպարները: Ծիծաղելի է:

Չէր շրջանցվել, իհարկե, սպորտի ու երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին այրելու վերաբերյալ արած իր՝ իսկապես անհեթեթ արտահայտության համար: Ասրյանը, հասկանալի է, ակտիվիստական պլակատներում ներկայացված էր որպես ուրիշների խոսքի հանդեպ անհանդուրժողական:
Տարօրինակ էր, որ միասեռականաիրավապաշտպանների ուշադրությունից վրիպել էր օմբուդսմենը, որ օրերս համարձակություն ունեցավ խոսել «կոմայգու» տարածքում ստեղծված՝ հանրային բարոյականության սկզբունքների առումով անհանդուրժելի վիճակի մասին:

Երեկվա զվարճալի-խայտառակ միջադեպը կարելի էր ամփոփել եւս մի պլակատով՝ «Չենք թողնի նեղացնել «կոմայգու» մեր գաղափարակիցներին»: Սակայն այդպիսի կարգախոսով պլակատ կարծես չկար:

Մի խոսքով, տղաներն ու աղջիկները երեկ լավ չզվարճացան, համ էլ, հնարավոր է, մի չաղլիկ «գրանտ» էլ կպցրին: Ի վերջո, պե՞տք է հաշվետու լինել կատարված աշխատանքի համար:

Մյուս կողմից, Միկա Դանիելյանին ու նրա համախոհներին պետք է շնորհակալություն հայտնել, անգամ կառավարական շնորհակալագիր տալ, քանզի իրենց պլակատային ներխուժմամբ երեկ ապացուցեցին՝ Հայաստանը ամենից հանդուրժողական, ժողովրդավարական երկիրն է: Այստեղ հանդուրժում են ամեն ինչ, անգամ նման ելույթները, այնինչ որեւէ այլ երկրում նրանց արդեն պլակատներով հանդերձ «հավաքած» կլինեին:

Մ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031