2010 թվականին Մինասյանը նշանակվեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ ու հետագայում կարողացավ երիտասարդացնել, կայունացնել թիմի կազմը, հասցնել աննախադեպ բարձր արդյունքների։ Մինասյանի գլխավորությամբ 2 անգամ ԵՎՐՈ 2012-ի ու Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլերի ընթացքում, Հայաստանի ընտրանին մոտ էր անցումային խաղերի իրավունք նվաճելուն, իսկ օրեր առաջ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում աննախադեպ բարձր արդյունք արձանագրեց՝ 38-րդը աշխարհում։
«Չեմ բացառում, որ ապագայում կրկին կգլխավորեմ Հայաստանի հավաքականը՝ եթե իհարկե նման հնարավորություն լինի, բայց ներկա պահին ցանկանում եմ աշխատել արտասահմանում»,- մեր զրույցում նշեց Վարդան Մինասյանը։ Խոսակցություններ կան, որ մոտ օրերս հրաժարական է տալու նաեւ մեր երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, ազգայինում Մինասյանի օգնական Ռաֆայել Նազարյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում