Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգարժան Արտաշես Մամիկոնովիչ, իրոք եռանդ չափավորելու հարկ կար»

Հոկտեմբեր 22,2013 10:33

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ պարոն Արտաշես Գեղամյանին

Հարգարժան Արտաշես Մամիկոնովիչ

«Հայոց աշխարհում» կարդացի Ձեր հարցազրույցը։ Զորի Բալայանի «Նամակ»–ը գրվել է, իրողություն է, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի ընդունելու կամ չընդունելու այնտեղ առաջ քաշված եւ, ինչպես Դուք ճիշտ նկատել եք, տողատակերով մատուցված դրույթները, գնահատականներն ու հույսերը։ Ձեր տեսակետից տարբերվող մյուս բոլոր գնահատականները Դուք բնութագրել եք «մանկամիտ»։ Արցախի պետական-քաղաքական շրջանակներից տեսակետ հայտնել են վարչապետ Արա Հարությունյանը, ով խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդն է, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցությունից՝ տողերիս հեղինակը եւ Արեւիկ Պետրոսյանը, անկախ պատգամավոր Վահան Բադասյանը։

Ես հասկանում եմ, բանավեճը «ժանրային» առանձնահատկություններ ունի, բայց, կարծում եմ, հարգարժան Արտաշես Մամիկոնովիչ, իրոք եռանդ չափավորելու հարկ կար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարի, ԼՂՀ ԱԺ պատգամավորների կշռադատված եւ սրտի ցավով հրապարակած վերաբերմունքը չդրվեր «բլոգոսֆերա»–ում շրջանառվող կարծիքների հետ նույն հարթությունում։

Ձեր պայծառ լավատեսության հանդեպ խորին հարգանքով՝ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031