Թե ոնց է սկսվել լեզվակռիվը, երեկ ոչ Ծառուկյանի, ոչ էլ Բաղդասարյանի գրասենյակներից չէին հայտնում։ ՀԱՕԿ մամուլի քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը միայն ասում էր, որ կոմիտեն մեկ օրից հայտարարություն կանի։ Բայց նրա կցկտուր խոսքից հետեւեց, որ ՀԱՕԿ-ը պետք է իր ներկայացուցիչն ունենար վոլեյբոլի ֆեդերացիայի կոնֆերանսին, բայց չի ունեցել։ Պարզ է, որ Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դժգոհ է այն բանից, որ իր կարծիքը Բաղդասարյանի՝ ֆեդերացիայի նախագահ դառնալու հարցում հաշվի չեն առել։
Կոնֆերանսը տեղի է ունեցել «Զվարթնոցի» միջադեպի օրը՝ հոկտեմբերի 19-ին, Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճում, ընդամենը 34 անդամով, առանց նախապես տեղեկացնելու բոլորին։ Լրագրողներին ներս չեն թողել։ Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը հայտնել է ֆեդերացիայի նախկին նախագահ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մասին, հպանցիկ հիշատակելով, որ Հայաստանում սիրված այս մարզաձեւը վատ վիճակում է, եւ որ նոր նախագահը, որի դերում իրենք տեսնում են ԱԽ քարտուղարին, կզարգացնի այն։ Թե ինչ կապ ունի Բաղդասարյանը վոլեյբոլի հետ, պարզ է դարձել ԱԽՔ խոսքից։ Նա ասել է, որ սիրում է վոլեյբոլը։
Ավելի ուշ Յուրի Վարդանյանը, շփոթելով անունները, Slaq.am–ին հայտնեց հետեւյալը. «Արթուր Բաղդասարյանի ռուս գործընկերը՝ Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահն է, եւ քանի որ իրենք բացի գործընկերներ լինելուց նաեւ լավ հարաբերություններ ունեն, ուստի իրենք պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ռուսաստանյան փորձը եւ մասնագիտական հմտությունները կփոխանցվեն Հայաստանին»։ Իրականում, վոլեյբոլի համառուսաստանյան ֆեդերացիայի նախագահը ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան է, այլ Ստանիսլավ Շեւչենկոն, իսկ Դիտորդական խորհրդի նախագահը ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշեւն է՝ Արթուր Բաղդասարյանի գործընկերը, որին էլ, հավանաբար, մեր սպորտի նախարարը շփոթել է Բորդյուժայի հետ։ Բայց սա չէ կարեւորը, այլ ռուսական իրականության կապկումը, որը մերոնց մոտ արդեն նորմ է դառնում:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում