Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Հայտնում է «Soccer News»-ը՝ հղում անելով իտալական «FC Inter News»-ին:
Ըստ պարբերականի աղբյուրների, «Ինտեր»-ի աշխատակիցները որոշ ժամանակ է հետևում են Մովսիսյանի խաղին: Հարձակվողի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստան Իտալիա խաղի ժամանակ (2:2) Մովսիսյանի խփած գոլից հետո:
26-ամյա Մովսիսյանը «Սպարտակ»-ում է 2012թ.: Թիմում նա անցկացրել է 22 խաղ՝ խփելով 13 գնդակ: Հայաստանի հավաքականում 23 խաղ է անցկացրել՝ 9 գոլ արդյունավետությամբ: Մովսիսյանի տրանսֆերային արժեքը կազմում է 7.5 միլիոն եվրո: «Սպարտակ»-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017թ.:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ