Լրահոս
Օրվա լրահոսը

Chicago Tribune. Ցեղասպանությունը վերապրած 107-ամյա տիկնոջը պատվել են Չիկագոյում

Հոկտեմբեր 21,2013 22:07

Հելեն Փալոյանն իր կյանքը սկսել է առանց տուն ունենալու: Գրում է «Չիկագո Տրիբուն» թերթը Հայոց ցեղասպանությունը վերապրած տիկնոջ մասին:

Մանուկ հասակում որբացած Փալոյանը՝ Հելեն Խերդյանը, թափառում էր փողոցներով՝ կացարան և հաց խնդրելով: Նա ականատես է եղել, թե ինչպես են օսմանյան զինվորները հարձակվել իրենց գյուղի վրա ու աքսորել բնակիչներին, պատմել են կնոջ ազգականները:

Սպանդի ժամանակ նա գտավ հայ փախստականներով բնակեցված եկեղեցի, սակայն հեռացավ այդտեղից, երբ իմացավ, որ թուրք զինվորները պատրաստվում են այրել այն: Այնուհետև նա մնում էր մանկատանը, որը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր Մերձավոր Արևելքում, մինչև 1920թ. կեսերին իր զարմիկը գտավ նրան ու հետը տարավ ԱՄՆ:

Կիրակի օրը ճերմակահեր Փալոյանը նստած էր ժպիտը դեմքին, շրջապատված ընտանիքով, մի վայրում, որը դարձել է նրա տունը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը նշում էր նրա 107-ամյակը:

«Սա ապշեցուցիչ է: Ասես 107 տարվա կյանքում պատահած վատ բաներն ավելի են ուժեղացրել նրա հավատը», – եկեղեցու անդամներին ասել է հայր Արեն Ճեպեճյանը՝ առավոտվա ծառայության մատուցման ժամանակ, – «Մինչև հիմա ապրելով՝ նա բոլորիս համար օրինակ է»:

1906-ին ծնված Փալոյանը, ազգականների ասելով, չի հիշում, թե ինչպես են մահացել իր ծնողները: Կոտորածի ժամանակ Փալոյանի երկու եղբայրները աքսորվել էին, երրորդը՝ փախել էր ԱՄՆ: Հետագայում նա կարճ ժամանակով միացել է երրորդ եղբորը, բայց ոչ մի տեղեկություն չի ստացել մյուս երկուսի մասին, ասել են ազգականները:

Միայնակ մնալով՝ Փալոյանը դրսերում էր ապրում, մինչև նրան չփրկեց մանկատանն աշխատող մի կին, որտեղ նա մնաց մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը: Պատերազմի ավարտից հետո մանկատունը տեղափոխվեց այլ երկրներ՝ Սիրիա, Լիբանան. Փալոյանն էլ նրանց հետ:

Բախտի բերմամբ Փալոյանի ամերիկացի զարմիկը՝ Ջեկոբ Հարդին, որն ապաքինվում էր պատերազմից հետո, պարզեց, որ նա ապրում է Հունաստանում: Այցելելով իր ազգականներին՝ Հարդիին թերթ էին տվել, որտեղ, ըստ երկրների, նշված էր հայ որբերի անուններն, նրանց թվում կար մեկը, որը Հարդիի ենթադրելով՝ իր զարմիկն էր:

Այդ կասկածը բավական էր, որ նա գնա Հունաստան ու իր զարմիկին իր հետ տանի ԱՄՆ:

1926թ. Փալոյանն ամուսնացավ Զատիկ անունով տղամարդու հետ և նրանից չորս երեխա ունեցավ:

«Աստծո աչքն ակնհայտորեն նրա վրա է… ուժեղ միտք ու ոգի ունի», – ասել է նրա թոռը՝ Մարիան Աճեմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչից է, որ Փալոյանն այսքան երկար է ապրում:

«Նա ամենավատ կյանքն է ունեցել, և Աստված տեսել ու ամենաերկար կյանք է պարգևել նրան: Դա է ինձ վրա տպավորություն թողնում», – ասել է նրա եղբորորդին՝ Չակ Հարդին, – «Աստված առեղծվածային ձևերով է աշխատում»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031